Տեխնոլոգիա
Ազատ TV-ն ներկայացնում է ՏՏ ոլորտի նորությունները՝ նոր տեխնոլոգիաներ, ստարտափներ, համաշխարհային ու տեղական տեխնոլոգիական զարգացումներ։
Հակոբ Արշակյանն ընդունել է «Միցուբիշի Հեվի Ինդասթրիս» ընկերության խորհրդի անդամ Քրիստինա Ահմաջյանին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ապրիլի 2-ին ընդունել է «Միցուբիշի Հեվի Ինդասթրիս» ընկերության խորհրդի անդամ Քրիստինա Ահմաջյանին։ Ողջունելով հյուրին՝ նախարարն անդրադարձել է Հայաստանը զարգացնելու և առաջընթացի ճանապարհով տանելու այն հեռանկարներին, որոնք հնարավոր են դարձել մեր երկրում իրականացված խաղաղ, թավշյա հեղափոխության հաղթանակով։ Հակոբ Արշակյանն այդ ճանապարհին առանձնակի կարևորել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի…
Էլեկտրոնային առևտուր | EasyPay
Առաջինը՝ կցանկանայի՝ ներկայանաք և պատմեք EasyPay գաղափարի մասին. Ե՞րբ և ինչպե՞ս է հղացել միտքը, ո՞րն է ձեր առաքելությունը և ինչքանո՞վ եք բաց ու հրապարակային գործում։ Բարև Ձեզ, Ես Սուրեն Ոսկանյանն եմ։ ԻզիՓեյ-ի հիմնադրման առաջին օրվանից զբաղվում եմ կազմակերպության բիզնեսի զարգացմամբ և ռազմավարությամբ։ ԻզիՓեյը հիմնադրվել և ՀՀ Կենտրոնական բանկի կողմից վճարահաշվարկային կազմակերպության արտոնագիր է ստացել է 2014թ․-ին։ ԻզիՓեյն…
Կիբերանվտանգության ոլորտում համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել․ Հակոբ Արշակյան
ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է կատարել․ «Աշխատանքային հանդիպում ունեցանք կանադական IT հսկա ընկերություններից TELUS ընկերության փոխնախագահ Ալֆրեդ Բաղուզյանի և Հայկական առևտրային ցանց կազմակերպության նախագահ Հրաչ Գասպարի հետ։ Բաղուզյանը ներկայացնում էր Կիբերանվտանգության ոլորտում աշխարհի առջև կանգնած նոր մարտահրավերներն ու հնարավորությունները։ Պայմանավորվեցինք համագործակցել կիբերանվտանգության ոլորտում, ստեղծել համատեղ…
Արմեն Սարգսյանը հանդիպել է IBM ընկերության տնօրենին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում IBM ընկերության տնօրեն Իրիս Ջեբայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համագործակցության շրջանակն ու հնարավոր համատեղ ծրագրերը: Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների, մասնավորապես արհեստական բանականության զարգացման հարցում: Նա ընդգծել է, որ այս ոլորտում առաջամարտիկը լինելու…
Էլեկտրոնային առևտուր | Full.am
www.azat.tv մեդիանախաձեռնությունը հետաքրքրված է Հայաստանում էլեկտրոնային առևտրի մասին լուսաբանմամբ։ Այդ կապակցությամբ ցանկանում ենք իրականացնել հարցազրույցներ էլեկտրոնային առևտրով զբաղվող կազմակերպությունների հետ և ներկայացնել նրանց գործունեությունը։ Այս անգամ ցանկանում ենք անդրադառնալ Full.am կայքին։ Առաջինը՝ կցանկանայի՝ ներկայանաք և պատմեք Full.am գաղափարի մասին. ինչպե՞ս հղացավ կայքը ստեղծելու միտքը, ո՞րն է ձեր առաքելությունը և ինչքանո՞վ եք բաց ու հրապարակային գործում։…
ԱԺ-ում քննարկում են «ՏՏ ոլորտում պետական աջակցության մասին» օրենքի փոփոխությունը
ԱԺ-ում քննարկում են կառավարության կողմից ներկայացված «ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ այդ նախագծի մշակումը պայմանավորված է ինժեներական նորաստեղծ ստարտափ ընկերություններին, բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր ստեղծվող տնտեսվարող սուբյեկտներին հարկային…
Huawei-ը ներկայացրել է սմարթֆոնի երկու մոդել
Huawei ընկերությունը ներկայացրել է սմարթֆոնի երկու մոդել P30 և P30 Pro: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: P30-ի հիմնական տեսախցիկը 40ՄՊ է, իսկ սելֆիի տեսախցիկը 32 ՄՊ, էկրանը՝ 6․1 դյույմ: P30 Pro-ի հիմնական տեսախցիկը 40ՄՊ է, սելֆիի տեսախցիկը՝ 32ՄՊ, ունի 10-ակի հիբրիդային զում, էկրանը՝ 6․47 դյույմ։ Սմարթֆոններից առաջինն արժե 799 եվրո, իսկ երկրորդը՝ 999…
Apple-ի կրեդիտային քարտերը կլինեն ամռանը
Apple-ի հերթական ներկայացման ընթացքում հայտարարվել է նոր համակարգի՝ Apple կրեդիտային քարտի մասին, որը հրապարակվելու և գործածվելու է այս ամռանը։ Apple կրեդիտային քարտով ընկերությունը խոստանում է փոխել կրեդիտային քարտերի մասին բոլորի պատկերացումները՝քարտ ստանալու համար հեշտացված հայտեր, վճարների բացակայություն, ցածր տոկոսադրույքներ, ավելի լավ պարգևներ։ Apple կրեդիտային քարտ ստանալու համար անհրաժեշտ է լինելու iPhone-ի Apple Wallet հավելվածով դիմել…
Telegram-ի օգտատերերը կկարողանան հեռացնել նամակագրությունը իրենց ու զրուցակիցների մոտ
Telegram մեսենջերը օգտատերերին թույլատրել է հեռացնել անձնական ամբողջ նամակագրությունն ինչպես իրենց, այնպես էլ զրուցակիցների մոտ՝ առանց վաղեմության ժամկետի: Այս մասին մարտի 24-ին իր ալիքում հայտնել է մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը: «Այսօրվանից մենք բոլոր օգտատերերին թույլ կտանք ցանկացած հաղորդագրություն երկուստեք հեռացնել մասնավոր նամակագրության մեջ: Նշանակություն չունի, թե ով և երբ է ուղարկել հաղորդագրությունը, դուք կարող եք…
ՏՏ ոլորտում 3000 աշխատողի դեֆիցիտի մասին ասվող թիվն օդում ասվող թիվ է․ փոխնախարար
«Չգիտեմ՝ որտեղից է այդ թիվը 3000 աշխատողի դեֆիցիտի մասին։ Ճիշտն ասած՝ մեր մոտ ընդհանրապես չկա վիճակագրություն պետության մեջ։ Այսինքն` էդ առումով շատ դժվար է գնահատել` որտեղի՞ց է այդ թիվը։ Ես անընդհատ լսում եմ այդպիսի թվեր՝ երկու հազար, երեք հազար», – ԱԺ տնտեսական հանձնաժողովում օրենքի նախագծի քննարկման ժամանակ ուղղված հարցին պատասխանելիս ասաց ՏԿՏՏ նախարարի տեղակալ Գեղամ…
WhatsApp-ում նոր գործառույթներ կհայտնվեն
WhatsApp մեսենջերի մշակողները նոր գործառույթներ են թեստավորում: Գործառույթների միջոցով հնարավոր կլինի լրացուցիչ հաղորդագրությունների մասին տեղեկություններ ստանալ և այդ կերպ հայտնաբերել սփամը, հայտնում է WABetaInfo պորտալը: Գործառույթներից մեկը կոչվում է «տեղեկություն վերահասցեագրման մասին», որի օգտագործման դեպքում օգտատերը կիմանա, թե ստացած հաղորդագրությունը քանի անգամ է վերահասցեագրվել: Մյուս գործառույթի շնորհիվ ավելի քան 4 անգամ վերահասցեագրված հաղորդագրությունները կնշվեն հատուկ…
Ռոբոտները ուղտերով մրցավազքի են մասնակցել
Եգիպտոսոմ կազմակերպված միջոցառման ժամանալ ռոբոտները մասնակցել են ուղտերով մրցավազքին: Միջոցառման կազմակերպիչները կենդանիների վրա նստեցրել են մոտ 20 հեծյալ-ռոբոտների: Երկրում սկսում են հրաժարվել այն ավանդույթից, երբ վտանգավոր մրցավազքն անցկացվում էր երեխաների մասնակցությամբ:
ՀԱՂԹԵՑԻՆՔ !!! ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՆՔ ՀԱՅԿԱԿԱՆ YOUTUBE / #YoutubeAM
Սիրված հայ ռեպեր և գեյմեր Feka 23-ը մոտ երկու ամիս առաջ change.org-ում խնդրագիր էր բացել, որով մասնակիցները դիմում էին Youtube–ին՝ Հայաստանի համար բացելու Youtube–ի դիտումների մոնետարիզացիան հասանելի դարձնելու նպատակով։ Կարճ ասած՝ ստեղծել Youtube.AM։ Այսօր Ֆեկա 23-ը հայտարարություն տարածեց, որում ասվում է, որ հաղթանակել է խնդրագիրը։ Youtube-ը նրան պաշտոնական նամակ էր ուղարկել՝ ասելով, որ որոշ ժամանակ…
Microsoft-ը դադարեցնում է Windows 7-ի օժանդակումը
Microsoft-ը հայտարարել է 2020 թվականի հունվարից Windows 7 օպերացիոն համակարգի տեխնիկական օժանդակումը դադարեցնելու մասին: «Microsoft-ը Windows 7 օպերացիոն համակարգի օժանդակումն ապահովելու պարտավորություն էր ստանձնել 2009 թվականի հոկտեմբերի 22-ին դրա թողարկման պահից 10 տարվա ընթացքում: Երբ այս տասնամյա ժամանակաշրջանն ավարտվի, Microsoft-ը կդադարեցնի Windows 7-ի օժանդակումը, որպեսզի մենք կարողանանք մեր ներդրումները կենտրոնացնել նոր տեխնոլոգիաներին աջակցելու վրա»,-ասված է…
Facebook-ը խոստովանել է, որ օգտատերերի գաղտնաբառերը պաշտպանված չեն եղել
Facebook սոցցանցի տնօրինությունը խոստովանել է, որ օգտատերերի էջերի գաղտնաբառերի մի մասը պահպանվել է անպաշտպան վիճակում` հասանելի լինելով ընկերության աշխատակիցներին: Դրա մասին ասվում է մարտի 21-ին Facebook-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ խնդիրը կարող էր առնչվել ինչպես Facebook-ի հարյուր միլիոնավոր, անպես էլ Facebook-ին պատկանող Instagram ծառայության տասնյակ հազարավոր օգտատերերին: Դրա հետ մեկտեղ ընկերությունները հավաստիացնում…















