Տեխնոլոգիա

Ազատ TV-ն ներկայացնում է ՏՏ ոլորտի նորությունները՝ նոր տեխնոլոգիաներ, ստարտափներ, համաշխարհային ու տեղական տեխնոլոգիական զարգացումներ։

  • Մշակողները Apple-ի համար համապիտանի հավելվածներ կկարողանան ստեղծել 2021 թվականից. Bloomberg

    Մշակողները Apple-ի համար համապիտանի հավելվածներ կկարողանան ստեղծել 2021 թվականից. Bloomberg

    Apple ամերիկյան կորպորացիան արդեն մինչև 2021 թվականը ծրագրային ապահովման (ԾԱ) կողմնակի մշակողներին կարող Է հնարավորություն ընձեռել՝ ստեղծելու համապիտանի հավելվածներ, որոնք կաշխատեն ընկերության կողմից թողարկվող բոլոր հիմնական սարքերի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 20-ին հայտնել Է Bloomberg գործակալությունը: «Marzipan կոդային անվանումը կրող բազմաստիճան նախագծի վերջնական նպատակն Է՝ մինչև 2021 թվականը մշակողներին հնարավորություն ընձեռել…

  • Թրենդներ, որոնք կփոխեն ITSM ոլորտի պարադիգման 2019 թվականին

    Թրենդներ, որոնք կփոխեն ITSM ոլորտի պարադիգման 2019 թվականին

    ՏՏ ոլորտի սպառողները, ովքեր նաև B2C-ի (Բիզնեսը՝ հաճախորդների համար) վերջին նորարարությունների սպառողներն են, ակնկալում են ՏՏ ոլորտից նույն որակի շուրջօրյա ծառայություններ: Այս ակնկալիքները մեծ լարվածություն են ստեղծում ՏՏ ոլորտի ծառայողական թիմերի համար, որոնցից պահանջում են անել ավելին՝ ունենալով նույն կամ ավելի քիչ ռեսուրսները, և նրանք նաև ստիպված են գործ ունենալ անընդհատ աճող բարդությունների հետ: Սակայն…

  • ՀՀ-ում 2018 թվականին օգտատերերի համակարգիչների գրեթե կեսը ենթարկվել է տեղային սպառնալիքների

    ՀՀ-ում 2018 թվականին օգտատերերի համակարգիչների գրեթե կեսը ենթարկվել է տեղային սպառնալիքների

    Հայաստանում օգտատերերի համակարգիչների գրեթե կեսը կամ 47․78%-ը 2018 թվականին ենթարկվել է տեղային սպառնալիքների, իսկ 2017 թվականին այդ ցուցանիշը կազմել է 43․92%։ Այս մասին հայտնում են «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից: Ադրբեջանում նման տեղային գրոհների 2018 թվականին ենթարկվել է օգտատերերի համակարգիչների կեսից ավելին կամ 50․08%-ն, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ դրանց բաժինը կազմել է 46․97%,…

  • Samsung-ը ներկայացրել է Galaxy S10 նոր շարքը և պլանշետի վերափոխվող ճկուն սմարթֆոն

    Samsung-ը ներկայացրել է Galaxy S10 նոր շարքը և պլանշետի վերափոխվող ճկուն սմարթֆոն

    Հարավկորեական Samsung ընկերությունը ներկայացրել է իր Galaxy S10 շարքը, որում ներառված է 3 մոդել՝ S10e, S10 և S10 Plus։ Շնորհանդեսի ամենագլխավոր նորույթը եղել է Galaxy Fold-ը․ սմարթֆոնը ճկվում է և կարող է վերափոխվել պլանշետի։ Ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Դոնգ Ջին Կոն շնորհանդեսի ժամանակ հայտարարել է, որ Galaxy Fold մոդելի թողարկումն ապացուցում է, որ…

  • Skype-ի օգտատերերը խափանումներ են արձանագրել ծառայության աշխատանքում

    Skype-ի օգտատերերը խափանումներ են արձանագրել ծառայության աշխատանքում

    Skype մեսենջերի օգտատերերն ամբողջ աշխարհում խափանումներ են արձանագրել ծառայության աշխատանքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Downdetector կայքի տվյալները, որը գրանցում Է խափանումներն ու անջատումները հանրաճանաչ ինտերնետ-ռեսուրսներում: Կայքի տվյալների համաձայն՝ ծառայության աշխատանքում տեխնիկական անսարքությունները հիմնականում դիտվում են Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Եվրոպայի երկրներում: Պորտալի տվյալներով՝ Skype-ի օգտատերերի 55 տոկոսը գանգատվում Է օգտահաշիվ մուտքի հետ…

  • Bitcoin-ի փոխարժեքն աճել է

    Bitcoin-ի փոխարժեքն աճել է

    Աշխարհի խոշորագույն թվային արժույթների (կրիպտոարժույթ) փոխարժեքները փետրվարի 19-ի ժամը 10:50-ի դրությամբ. Վերջին 24 ժամում Bitcoin-ի փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 4.73%-ով և կազմել 1,912,789.54 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 4.74%-ով և կազմել 3924.23433681 դոլար, կապիտալիզացիան կազմում է 68,856,479,685 դոլար (+4.76%), ծավալը (24ժ)` 10,063,965,549 դոլար (+25.86%): Ethereum-ի փոխարժեքն աճել է 6.78%-ով և կազմել…

  • 9 բիզնես գաղափարներ, որոնք Դուք կարող եք իրագործել՝ ունենալով ընդամենը 1000 դոլար. Entrepreneur

    9 բիզնես գաղափարներ, որոնք Դուք կարող եք իրագործել՝ ունենալով ընդամենը 1000 դոլար. Entrepreneur

    Ցանկանու՞մ եք բիզնես սկսել, բայց չեք ուզում գրասենյակին կառչած մնալ: Պարզվում է` Դուք կարող եք ստեղծել ձեր սեփական կազմակերպությունը նույնիսկ տանը նստած, կամ ինչ-որ հեռավոր էկզոտիկ լողափում պառկած՝ ունենալով ընդամենը 1000 դոլար: Ինչպե՞ս է դա հնարավոր. իհարկե տեխնոլոգիաների միջոցով: Վաշինգտոնում գտնվող TreDigital թվային աճի գործակալության համահիմնադիր Մարիա Դիքստրան իր ընկերությունը ստեղծել է տեխնոլոգիաների միջոցով՝ հնարավորություն…

  • Ստեղծվել է 50 օր լիցքավորումը պահող սմարթֆոն

    Ստեղծվել է 50 օր լիցքավորումը պահող սմարթֆոն

    Energizer բրենդի ներքո սմարթֆոններ թողարկող Avenir Telecom ընկերությունը ստեղծել է սմարթֆոն աշխարհում ամենամեծ մարտկոցով՝ 18000 մԱժ տարողունակությամբ: Այդպիսի մարտկոցը, ինչպես պնդում է արտադրողը, կարող է սմարթֆոնի լիցքավորումը ապահովել 50 օր՝ ավտոնոմ ռեժիմով (սպասման ռեժիմ): Մոդելը ստացել Energizer Power Max P18K Pop անվանումը: Արտաքինից այն կլինի 6,2-դույմանոց ֆաբլետ՝ Full HD+ էկրանով և 1080×2340 պիքսելով: Ներքինից կներառվի…

  • Tesla-ի մեքենաներում «շան ռեժիմ» և «ժամապահի ռեժիմ» գործառույթներ են ավելացվել

    Tesla-ի մեքենաներում «շան ռեժիմ» և «ժամապահի ռեժիմ» գործառույթներ են ավելացվել

    Tesla ընկերության կողմից թողարկվող էլեկտրամոբիլներում երկու նոր գործառույթ է հայտնվել ծրագրային ապահովման մեջ՝ «շան ռեժիմը» և «ժամապահի ռեժիմը», հայտնել են ընկերության ներկայացուցիչները՝ վերջինիս պաշտոնական էջում զետեղելով տեսահոլովակ, որը ցուցադրում է այդ գործառույթների աշխատանքը: «Շան ռեժիմը» թույլ է տալիս ընտանի կենդանիներին թողնել փակ ավտոմեքենայում՝ չվախենալով, որ դրանք կսատկեն շնչահեղձությունից և բարձր ջերմաստիճանից: Դրա համար տերը պետք…

  • Կատարյալ նկարիչ-ռոբոտը (Տեսանյութ)

    Կատարյալ նկարիչ-ռոբոտը (Տեսանյութ)

    Կարող են արդյոք ռոբոտները ստեղծագործել: Այդ հարցը բրիտանացի գիտնականներին հանգիստ չէր տալիս: Նրանք ստեղծել են անդրոիդ, որը նկարում է: Աշխարհի ամենակատարյալ նկարիչ-ռոբոտն աղջիկ է: Նրան անվանել են Աիդա: Նա կարող է տարբերակել զրույց վարող մարդու դիմախաղերն ու ժեստերը՝ իր աչքերում տեղադրված տեսախցիկի միջոցով: Այժմ մասնագետները ռոբոտի դեմքի վրա են աշխատում, շուտով Աիդան արհեստական մաշկ կունենա:

  • Հակոբ Արշակյանն ընդունել է ՌԴ դեսպանին

    Հակոբ Արշակյանն ընդունել է ՌԴ դեսպանին

    ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Ողջունելով դեսպանին՝ նախարարն անդրադարձել է երկու երկրների միջև ձևավորված համագործակցությանը, ընդգծել այն առաջիկայում ավելի խորացնելու ու զարգացնելու պատրաստակամությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես, հեռահաղորդակցության, միկրոէլեկտրոնիկայի բնագավառներում համագործակցության հնարավոր ուղղությունները, ինչպես նաև ինժեներական…

  • Apple-ի նոր ծրագրի շնորհիվ քո ավտոմեքենան կճանաչի քեզ, երբ դու կմոտենաս նրան

    Apple-ի նոր ծրագրի շնորհիվ քո ավտոմեքենան կճանաչի քեզ, երբ դու կմոտենաս նրան

    Նոր հրապարակված պատենտը ցույց է տալիս, որ Apple-ը հասանելիություն է ձեռք բերել դեմքի ճանաչման համակարգում: Նոր ծրագրի շնորհիվ քո ավտոմեքենան կճանաչի քեզ, երբ դու կմոտենաս նրան: Այս ծրագրի միջոցով ավտոմեքենան կբացի դռները, երբ տեսնի, որ համակարգում գրանցված օգտատերը մոտենում է իրեն: Եվ գուցե նույնիսկ հնարավոր է, որ հիշի, թե ինչպես է յուրաքանչյուր վարորդ սիրում դիրքավորել…

  • Ռուսաստանը պլանավորում է անջատել երկրի համացանցը համաշխարհային համացանցից

    Ռուսաստանը պլանավորում է անջատել երկրի համացանցը համաշխարհային համացանցից

    Ռուսական կառավարությունը մտադիր է կարճ ժամանակով անջատել համացանցն ամբողջ երկրում համաշխարհային համացանցից: Սա պլանավորվում է իրագործել մինչև ապրիլ ամիսը: Այս կարճ դադարի նպատակն է ամրապնդել երկրի կիբերանվտանգությունը օտար հարձակումներից՝ մի պահ երկիրն ամբողջ աշխարհից կտրելով: Սա թվում է սթափեցնող ակնարկ է այն մասին, որ միջազգային հարաբերությունների այս անհաստատ դարաշրջանում համաշխարհային համացանցն այդքան էլ վստահելի չէ:…

  • Երեկ Դրախտիկում բացվեց «Արմաթ» լաբորատորիան

    Երեկ Դրախտիկում բացվեց «Արմաթ» լաբորատորիան

    ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Այսօր (արդեն՝ երեկ. azat.tv) Դրախտիկում բացվեց «Արմաթ» լաբորատորիա-ն, քանի որ մեր երկրում նվիրյալ մարդիկ են ապրում՝ Կարեն Վարդանյանի ու Մայիս Մարգարյանի նման։ Սահմանին ապրող երեխան իր ձեռքով զենք ու մուլտֆիլմ կսարքի՝ հասկանալով, որ իրենի՛ց է կախված մեր երկրի ապագան»։

  • Apple ընկերությունը պատրաստվում է պարգևատրել FaceTime ծրագրի թերությունը հայտնաբերող դեռահասին

    Apple ընկերությունը պատրաստվում է պարգևատրել FaceTime ծրագրի թերությունը հայտնաբերող դեռահասին

    ԱՄՆ-ի դեռահաս բնակիչը կպարգևատրվի Apple-ի FaceTime տեսախցիկի ծրագրում թերություն հայտնաբերելու համար: Apple-ը դեռ չի որոշել, թե ինչքան գումար է պատրաստվում տրամադրել 14-ամյա Գրանտ Թոմփսոնին, բայց հավանաբար դա կլինի այնքան, որ տղան կարողանա հոգալ իր կրթության համար անհրաժեշտ ծախսերը: Դեռահասը հայտնաբերել է մի սխալ, որի շնորհիվ նա կարող էր հեշտությամբ լսել FaceTime ծրագրով կատարվող հեռախոսազանգերը: Պարգևատրման…