Զինված Ուժեր
Ազատ TV-ն ներկայացնում է Հայաստանի զինված ուժերի նորությունները, զորավարժություններից մինչև անվտանգության քաղաքականության վերլուծություններ։
Ինչու՞ բանակը քաղաքական գործընթացների մեջ չի կարող մասնակցություն ունենալ. քննարկում ԱԺ-ում
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում Պաշտպանության նախարարության կատարողականի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահն ուշադրություն հրավիրեց ՊՆ ներկայացրած փաստաթղթի այն տողերին, ըստ որոնց՝ բանակը քաղաքական գործընթացների մեջ չի կարող մասնակցություն ունենալ, դա արդեն բացառված է։ Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը պարզաբանեց՝ նշելով, որ խոսքն այն մասին է, որ նախարարության ու զինված ուժերի ղեկավարությունը կամք է դրսևորում…
Շատ եմ կարևորում արտաքին թշնամուց մեր հայրենիքի պաշտպանությունը. Արթուր Վանեցյան
Ինչպես նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն օրենքով վերապահված բոլոր լիազորությունները լիարժեք կատարում է՝ հետախուզություն, հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար, սահմանների պահպանություն և այլն: Այս մասին նա ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում. «Այն տպավորությունը, թե ԱԱԾ-ն զբաղվում է միայն կոռուպցիոն հանցագործություններով, իրականությանը չի համապատասխանում: Մենք մեր լիազորությունները լիարժեք կատարում ենք:…
Հայաստանից Սիրիա ուղարկված սակրավորները յուրացրել են նոր սերնդի ականաորսիչ սարքավորումերի աշխատանքը
Հայաստանից Սիրիա ուղարկված հումանիտար առաքելություն իրականացնող ականազերծողները տեխնիկական տեղազննություններ են կատարում Հալեպի բնակիչներին պատկանող տարածքներում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջը։ Սակրավորները նոր սերնդի ականորսիչ սարքավորումների աշխատանքներն ամբողջությամբ յուրացրել են: Զուգահեռաբար նաև ականային վտանգի իրազեկման աշխատանքներ են տարվում խաղաղ բնակչության շրջանում և դպրոցներում: Հայաստանցի բժիշկները Հալեպի բնակչությանը…
Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին
Մարտի 20-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Ադրբեջանական նոր զորամաս՝ հայ-ադրբեջանական սահմանին
Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանի Ղազախ-Աղստաֆա հատվածում նոր զորամաս է տեղակայել: Տարածքը սահմանակից է ՀՀ Տավուշի մարզին: Այս մասին, ըստ «Արմենպրես»-ի, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Նոր զորամասի տեղակայման մասին հայտնել է Ադրբեջանի սահմանային պետական ծառայության պետ Էլչին Ղուլիևը:
Դատարանը մերժեց Գյումրիում մահացած Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդների ներկայացրած հայցը
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մարտի 19-ին մերժեց ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևին ՀՀ ՔԿՀ տեղափոխելու հայցը։ Գյումրիում մահացած Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդների ներկայացրած հայցի քննությունն ընթացավ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում։ Նիստը նախագահում էր Վահե Միսակյանը: Իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը պնդեց հայցը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել Հայաստանի տարածքում, Անդրեյ Ռազգիլդեևը…
Փաշինյան. «Մարտի 1-ի սպանությունների բացահայտման գործը առանցքային կարևորություն ունի»
Այժմ ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։ Լրագրողներից մեկը հարց ուղղեց այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել դատարան այս կառավարության դեմ առ այն, որ սա հաշվեհարդար է իր նկատմամբ։ Փաշինյանը չմեկնաբանեց հայցադիմումը։ «Մեր խնդիրն այն է, որ ունենանք այնպիսի դատարան, որը ցանկացած հարց կքննարկի օրինական ճանապարհով։ Եվ ես և մեր կառավարությունը…
Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին
Մարտի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոին և ԿԽՄԿ պաշտպանության գործառույթների համակարգող Զուրաբ Բուրդուլիին՝ Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ: Բարձր գնահատելով առաքելության ընթացքում կատարած ծավալուն աշխատանքը` Դավիթ Տոնոյանը հաջողություն է մաղթել Զուրաբ Բուդուլիին հետագա գործունեության ընթացքում: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ՊՆ և ՀՀ-ում Կարմիր…
ՄԻՊ֊ն այցելել է ՀՀ պետական սահմանը ապօրինի հատած Ադրբեջանի քաղաքացուն
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովին: Այս մասին տեղեկանում ենք Թաթոյանի ֆեյսբուքյան էջից: «Այսօր այցելեցի Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովին, ով գտնվում է հիվանդանոցում»,- գրել է նա: Այցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը…
Ադրբեջանը մասնակցում է Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությանը
Ինչպես նշել էինք՝ Վրաստանում այսօր պաշտոնապես մեկնարկել են ՆԱՏՕ-ի հետ զորավարժության միջոցառումները, տեղի ունեցել բացման հանդիսավոր արարողություն։ Դրան մասնակցելու են Վրաստանի և ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր պետությունների ներկայացուցիչներ։ Մարտի 18-28 ժամանակահատվածում անցկացվելիք զորավարժության նպատակն է ձևավորել բազմազգ զորախումբ՝ բրիգադի կազմով, որի ղեկավարությունը կլինի վրացական ենթակայության տակ։ Հրամանատարաշտաբային վարժանքի ընթացքում այս զորախմբի կազմով իրականացվելու են տարբեր…
Տոնոյան. «Մինչև Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի համար շենքային այլ լուծումներ չգտնվեն, այն շարունակելու է գործել ներկայիս համալիրում»
Դավիթ Տոնոյանը պարզաբանել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի՝ Դիլիջանում գտնվող համալիրի հնարավոր օտարման մասին տեղեկությունը: Նա մասնավորապես նշել է, որ կան քննարկումներ՝ կապված վարժարանի ներկայիս համալիրի փոխարեն ռազմամարզական ուղղվածությանն առավել հարմարեցված և ծախսային առումով առավել ընկալելի կառույց տեղափոխելու շուրջ, սակայն այն փակելու և նույնիսկ Տավուշից դուրս տեղափոխելու մասին խոսք լինել չի կարող: «Իրականում վարժարանի…
Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 250 անգամ
Մարտի 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց, բացի վերոնշյալ խախտումներից մարտի 13-ին ժամը 10.35-ից 11.15-ի սահմաններում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև…
ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձը վնասազերծվել է հայ դիրքապահների կողմից
Այսօր՝ ժամը 01։30 սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում՝ N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել և նախաձգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ։ Ստորին վերջույթի հրազենային վիրավորումից հետո նրան ցուցաբերվել է առաջին բուժ օգնություն, հետո տեղափոխվել է բուժհաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նրա մոտ հայտնաբերված փաստաթղթերի համաձայն՝ անձը հանդիսանում…
Արտակ Դավթյանն այցելել է Սիրիայում ականի պայթյունից վիրավորված հայ սակրավորին
ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 15-ին այցելել է Սիրիայում մարդասիրական առաքելության իրականացման ընթացքում ոտնաթաթի շրջանում ականապայթյունային վիրավորում ստացած հայ սակրավորին. տեղեկացնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը։ Հիշեցնենք, որ մարտի 7-ին Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում…
Հայաստանը և ՀԱՊԿ երկրները զորավարժություններ կանցկացնեն
ՀԱՊԿ երկրները, որոնց թվում է նաև Հայաստանը, 2019 թվականի ընթացքում պատրաստվում են անցկացնել 40 տարբեր միջոցառում, որոնցից 6-ը կլինեն համատեղ զորավարժություններ․ «Փոխգործակցություն–2019», «Անքակտելի եղբայրություն–2019», «Որոնում–2019», «Մարտական եղբայրություն–2019», «Ամպրոպ–2019», «Էշելոն–2019»։ Այս մասին, ինչպես փոխանցում է Razm.info մասնագիտացած կայքը, հայտնել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Միխայիլ Պոպովը։ Նա մանրամասներ է հայտնել նաև ամեն տարի անցկացվող «Միջազգային…















