fbpx
Զինված Ուժեր

Փաշինյան. «Մարտի 1-ի սպանությունների բացահայտման գործը առանցքային կարևորություն ունի»

Այժմ ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։

Լրագրողներից մեկը հարց ուղղեց այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել դատարան այս կառավարության դեմ առ այն, որ սա հաշվեհարդար է իր նկատմամբ։ Փաշինյանը չմեկնաբանեց հայցադիմումը։

«Մեր խնդիրն այն է, որ ունենանք այնպիսի դատարան, որը ցանկացած հարց կքննարկի օրինական ճանապարհով։ Եվ ես և մեր կառավարությունը հավատարիմ  է դրան։ Եվ դա անհամատեղելի բառապաշար է այն կառավարության նկատմամբ, որն իշխանության է եկել սիրո և համերաշխության հեղափոխության շնորհիվ»,-նշեց վարչապետը։

Իսկ այն հարցին՝ արդյոք մեկ այլ քրեական գործ կհարուցվի 10 զոհերի հետ կապված, նա պատասխանեց՝ նոր քրեական գործ հարուցելու անհրաժեշտություն չկա, քանի որ այն արդեն հարուցված է։

«Մարտի մեկի պարկուճները փոխվել են։ Ինչու՞։ Որովհետև դրանց փորձաքննությունը կարող էր տալ տեղեկություն սպանողների մասին։ Հակառակ դեպքում՝ ինչ իմաստ ուներ փոխելը։ Կարող էր լինել նաև վարկած, որ այդտեղ եղել են այն պարկուճները, որոնք կապ ունեն սպանությունների հետ։ Եթե սա է վարկածը, նշանակում է, որ քննչական մարմինն իմացել է, թե ովքեր են կրակողները։ Սպանությունների բացահայտման գործը առանցքային կարևորություն ունի։ Եթե պարկուճը լիներ, դա կնույնականացվեր զենքի հետ»,-ավելացրեց վարչապետը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ