Զինված Ուժեր
Ազատ TV-ն ներկայացնում է Հայաստանի զինված ուժերի նորությունները, զորավարժություններից մինչև անվտանգության քաղաքականության վերլուծություններ։
Հայ խաղաղապահները չեն հեռանալու Աֆղանստանից
Աֆղանստանում Resolute Support առաքելությանը մասնակցող հայկական զորախմբի թվաքանակը ավելացնելու անհրաժեշտություն չկա։Այդ մասին այսօր Երեւանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը: Ներկայում Հայաստանը Աֆղանստանում ներկայացված է 121-հոգանոց զորախմբով: Պատասխանելով այն հարցին, թե հայ խաղաղապահները որքա՞ն կմնան Աֆղանստանում, Լեւոն Այվազյանն ասել է. «Մենք բազմիցս հայտարարել…
Աշխարհի խոշորագույն զենք արտահանողները
Խաղաղության խնդիրների ուսումնասիրման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է ամենամյա զեկույց, որում հայտնում է, թե որ երկրներն են հանդիսանում զենքի խոշորագույն արտահանողներ։ Համաձայն զեկույցի՝ գլխավոր համաշխարհային արտահանողներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան և Գերմանիան։ Այդ պետություններին բաժին է ընկնում սպառազինությունների արտահանման համաշխարհային ծավալի 75 տոկոսը, ընդ որում, առաջին երկու երկրներն իրականացնում են արտահանման ընդհանուր ծավալի…
Անցնող շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց
Մարտի 3-ից 9-ը ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2300 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Պաշտպանության…
Արծրուն Հովհաննիսյան. «ԵԱՀԿ տեղեկատվական ցանցով զորավարժության անցկացման մասին ԱՀ կողմից դեռևս ծանուցում չի ստացվել»:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Համաձայն Վիեննայի 2011թ. Փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 ենթակետի զորավարժությունները ենթակա են հայտարարման եթե ընդգրկված են` 1.ամենաքիչը 9000 մարդ, ներառյալ աջակցող զորքերը, կամ, 2.ամենաքիչը 250 մարտական տանկեր, կամ, 3.ամենաքիչը 500 մարտական զրահապատ մեքենաներ, կամ, 4.ամենաքիչը 250 ինքնագնաց և հետագլոր (քարշարկվող) հրետանային…
Սիրիայում վիրավորված հայ սակրավորի կյանքին վտանգ չի սպառնում
Սիրիայում ականազերծման աշխատանքների ժամանակ ականի պայթյունից վիրավորված, հումանիտար առաքելությանը մասնակցող հայաստանցի սակրավորի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին ShantNews.am-ի հետ զրույցում հայտնեց առաքելությանը ներգրավված «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մամուլի խոսնակ Նազելի Էլբակյանը։ Նա հայտնեց, որ սակրավորի վիճակը նորմալ է, թեև աջ ոտնաթաթն ամպուտացվել է։ Նրան առաջիկայում կտեղափոխեն Հայաստան՝ ապաքինումն այստեղ շարունակելու համար։ Հիշեցնենք,…
Հալեպում հայ սակրավոր է վիրավորվել
Հալեպում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում երեկ՝ մարտի 7-ին, տեղի է ունեցել ականային պատահար, որի ժամանակ հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը: Պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ-ականը: Վիրավոր ականազերծողը շտապ տեղափոխվել է հոսպիտալ, վիրահատվել է: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ականազերծման…
Սիրիայում ՀՀ սակրավորներն ականազերծել են 10510 քմ տարածք, բժիշկները կատարել են 50 վիրաբուժական միջամտություն
Փետրվարի 19-ից մինչ օրս հայաստանցի մասնագետները Սիրիայում ականազերծել են ավելի քան 10510մ քառակուսի մետր տարածք: Հայտնաբերվել և ոչնչացվել են հակատանկային և այլ տեսակի հարյուրավոր ականներ, ավիառումբի չպայթեցված մասնիկներ: Փետրվարի 18-ից առ այսօր սիրիացի գործընկերների հետ համատեղ հայաստանցի բժիշկները հիվանդներին ցուցաբերել են 50 վիրաբուժական և մոտ 100 թերապևտիկ բնույթի օգնություն: Իրականացվել է 160 կլինիկական, կենսաքիմիական և…
Ռազմաբժշկական հիմնարկները ծրագրում են հավելյալ եկամուտ ապահովել
Հայաստանի ՊՆ ռազմաբժշկական հաստատությունները կանխատեսում են, որ 2019 թվականի ընթացքում բուն ռազմական գործառույթներին կից վճարովի բժշկական ծառայությունների տրամադրման միջոցով ապահովելու են 100 միլիոն դրամ եկամուտ։ Այս մասին հայտնի է դառնում կառավարության կողմից այսօր ընդունված որոշումներից մեկի հիմնավորման մեջ։ Խոսքը ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի, ինչպես նաև Երևանի, Զանգեզուրի, Լոռու, Գեղարքունիքի կայազորային հոսպիտալներների մասին է։ Արտաբյուջետային…
Սիրիայի առաքելությունը հաջող կհամարեմ, եթե այն օգնի Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերին օգնողների սերունդներին․ Փաշինյան
Հայաստանից Սիրիայի ուղարկված բժիշկների խումբն արդեն բազմաթիվ մարդկանց է օգնել։ Հումանիտար կողմը այս առաքելության մեջ հիմնականն ու միակ նպատակայինն է։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես այս առաքելությունը կհամարեմ հաջողված, եթե պարզվի, որ մեր ներկայացուցիչները օգնել են այն մարդկանց սերունդներին, որոնք օգնել են Օսմանյան կայսրությունում եղած սպանդից մազապուրծ…
Հայաստանի զինվորական նվագախմբի և պատվո պահակային վաշտի ելույթները բարձր գնահատանքի են արժանացել
Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանին մարտի 5-ին ընդունել է ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մուհամմադ բին Ահմադ ալ-Բովարդին (Mohammed Bin Ahmad Al Bawardi): «Արմենպրես»-ի տեղեկություններով, այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ Հանդիպման սկզբում դեսպան Մկրտումյանն ալ-Բովարդիին է փոխանցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Ծավալված զրույցի ընթացքում…
Պաշտպանության նախարարն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրենին
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մարտի 4-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումպուլուսին: Ինչպես հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպումը նպատակաուղղված էր զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության իրավական և ինստիտուցիոնալ մեխանիզմների, այս ոլորտում Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության քննարկմանը: ՀՀ պաշտպանության նախարարը Եվրոպայի խորհրդի պատվիրակին…
Մեկ շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց
Փետրվարի 24-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Զինծառայողները զորացրվելուց հետո պիտի բուժզննություն անցնեն
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հանդես է եկել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ: «Այս նախաձեռնությամբ առաջարկում ենք, որ զինվորական ծառայությունից արձակված շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողներն անցնեն առողջական վիճակի համալիր հետազոտություն և բժշկական փորձաքննություն զինվորական ծառայությունից արձակվելուց անմիջապես հետո: Եթե եզրակացությամբ…
Բանակում անցկացվել են հատուկ պատրաստության պարապմունքներ
Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ զորամիավորումներից մեկի ենթակա զորամասերի հրաձգային և մոտոհրաձգային ստորաբաժանումներում անցկացվել են հատուկ պատրաստության պարապմունքներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։ Պարապմունքների նպատակն էր մարտավարական տարբեր իրավիճակներում զինծառայողների հմտությունները զարգացնել, ստեղծված իրադրությունում առաջադրված մարտական խնդիրների կատարումն առավել արդյունավետ դարձնել, ինչպես նաև ստուգել զինծառայողների պատրաստվածության մակարդակը:
Ներկայացվել է ՀՀ ՊՆ նոր համազգեստի մի քանի տարբերակ
ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի քննարկմանն են ներկայացվել սպայական և ենթասպայական կազմի նոր տեսակի ամենօրյա և գրասենյակային համազգեստի նմուշները։ Այնուհետև հարցը կքննարկվի ՊՆ ղեկավար կազմի հետ: Համատեղ և վերջնական որոշումից հետո անձնակազմը փուլերով կապահովվի նոր համազգեստով:














