Զինված Ուժեր

Ազատ TV-ն ներկայացնում է Հայաստանի զինված ուժերի նորությունները, զորավարժություններից մինչև անվտանգության քաղաքականության վերլուծություններ։

  • Հայաստանի զինվորական նվագախմբի և պատվո պահակային վաշտի ելույթները բարձր գնահատանքի են արժանացել

    Հայաստանի զինվորական նվագախմբի և պատվո պահակային վաշտի ելույթները բարձր գնահատանքի են արժանացել

    Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանին մարտի 5-ին  ընդունել է ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մուհամմադ բին Ահմադ ալ-Բովարդին (Mohammed Bin Ahmad Al Bawardi): «Արմենպրես»-ի տեղեկություններով, այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ Հանդիպման սկզբում դեսպան Մկրտումյանն ալ-Բովարդիին է փոխանցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Ծավալված զրույցի ընթացքում…

  • Պաշտպանության նախարարն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրենին

    Պաշտպանության նախարարն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրենին

    Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մարտի 4-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումպուլուսին: Ինչպես հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպումը նպատակաուղղված էր զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության իրավական և ինստիտուցիոնալ մեխանիզմների, այս ոլորտում Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության քննարկմանը: ՀՀ պաշտպանության նախարարը Եվրոպայի խորհրդի պատվիրակին…

  • Մեկ շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց

    Մեկ շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց

    Փետրվարի 24-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

  • Զինծառայողները զորացրվելուց հետո պիտի բուժզննություն անցնեն

    Զինծառայողները զորացրվելուց հետո պիտի բուժզննություն անցնեն

    ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հանդես է եկել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ: «Այս նախաձեռնությամբ առաջարկում ենք, որ զինվորական ծառայությունից արձակված շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողներն անցնեն առողջական վիճակի համալիր հետազոտություն և բժշկական փորձաքննություն զինվորական ծառայությունից արձակվելուց անմիջապես հետո: Եթե եզրակացությամբ…

  • Բանակում անցկացվել են հատուկ պատրաստության պարապմունքներ

    Բանակում անցկացվել են հատուկ պատրաստության պարապմունքներ

    Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ զորամիավորումներից մեկի ենթակա զորամասերի հրաձգային և մոտոհրաձգային ստորաբաժանումներում անցկացվել են հատուկ պատրաստության պարապմունքներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։ Պարապմունքների նպատակն էր մարտավարական տարբեր իրավիճակներում զինծառայողների հմտությունները զարգացնել, ստեղծված իրադրությունում առաջադրված մարտական խնդիրների կատարումն առավել արդյունավետ դարձնել, ինչպես նաև ստուգել զինծառայողների պատրաստվածության մակարդակը:

  • Ներկայացվել է ՀՀ ՊՆ նոր համազգեստի մի քանի տարբերակ

    Ներկայացվել է ՀՀ ՊՆ նոր համազգեստի մի քանի տարբերակ

    ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի քննարկմանն են ներկայացվել սպայական և ենթասպայական կազմի նոր տեսակի ամենօրյա և գրասենյակային համազգեստի նմուշները։ Այնուհետև հարցը կքննարկվի ՊՆ ղեկավար կազմի հետ: Համատեղ և վերջնական որոշումից հետո անձնակազմը փուլերով կապահովվի նոր համազգեստով:

  • «Բանակում հանցագործություններն անտեսողները մեր բանակի թշնամիներն են»

    «Բանակում հանցագործություններն անտեսողները մեր բանակի թշնամիներն են»

    «Մարդու իրավունքների խախտումները բանակում և դրանց կանխարգելման մեխանիզմները» թեմայով հանրային քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շեշտեց, որ մեկ զինվորի մահն անգամ դառնալու է պետության համար խնդիր։ «Չի լինելու այնպես, որ կոծկեն, երբ մեկը մահանա։ Կոծկելը տեսանք. Մարտի 1-ին արեցին, կոծկեցին՝ փչացնելով ամբողջ պետական ուժային համակարգը։ Կոծկումն ավելի…

  • ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ անցկացվում են շտաբային մարզումներ

    ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ անցկացվում են շտաբային մարզումներ

    Փետրվարի 27-ից ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանի ղեկավարությամբ անցկացվում են շտաբային մարզումներ: Մարզումների նպատակն է բարձրացնել ԶՈՒ ԳՇ ՀԿ ՄԿԿ-ում ստեղծվող աշխատանքային խմբերի, զորամիավորումների, զորամասերի, կառավարման մարմինների գործնական հմտությունները մարտական գործողությունների վարման ժամանակ, ինչպես նաև կատարելագործել արագ, կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում նպատակային որոշումներ կայացնելու ունակությունները, միաժամանակ ստուգել տեղեկատվության փոխանակումը կառավարման կետերի միջև:…

  • Մեկնարկում է Թուրքիայի պատմության ընթացքում ամենախոշոր ծովային զորավարժությունը

    Մեկնարկում է Թուրքիայի պատմության ընթացքում ամենախոշոր ծովային զորավարժությունը

    Փետրվարի 27-ին Թուրքիայում մեկնարկելու է լայնամասշտաբ ռազմածովային «Mavi vatan-2019» անվամբ զորավարժությունը։ Ըստ թուրքական աղբյուրների սա ամենախոշոր ծովային զորավարժությունն է լինելու Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում։ Զորավարժությանը մասնակցելու է 103 ռազմանավ (13 ֆրեգատ, 6 կորվետ, 16 հրթիռային նավ, 7 սուզանավ, ռումբ վնասազերծող 7 նավ և մի շարք այլ նավեր)։ Զորավարժության համար օգտագործվելու են անօդաչու թռչող սարքեր, մարտական…

  • Հանդիպում ՊՆ վարչական համալիրում

    Հանդիպում ՊՆ վարչական համալիրում

    Փետրվարի 26-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային հարաբերությունների դիրեկտորատի տնօրեն, դեր ծովակալ Միխայիլ Նաումի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2018թ. երկկողմ համագործակցության ոլորտում կատարված աշխատանքները: Համագործակցության հիմնական ուղղություններն են անձնակազմի մարտավարական պատրաստությունը, ռազմական կրթությունը, ռազմական բժշկության, ավիացիայի, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ ուղղություներով…

  • Դավիթ Տոնոյանը Մարտի 1-ին զիված ուժերի ներգրավվածության մասին

    Դավիթ Տոնոյանը Մարտի 1-ին զիված ուժերի ներգրավվածության մասին

    «Մարտի 1»-ին բանակն օգտագործվել է։ Նման հայտարարություն Հանրային հեռուստաընկերության եթերում արել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Հարցին, թե մարտի 1-ին բանակը մասնակցություն ունեցե՞լ է, պաշտպանության նախարարն արձագանքեց. «Զինված ուժերն օգտագործվել են, այո: Մարտի 1-ի դեպքերին զինված ուժերը ներկա են եղել և կատարել են իրենց պարտականությունը: Քանի որ նախաքննության փուլն ավարտվել է, մտնում ենք դատաքննության…

  • Հայաստանն անցնում է հարձակողական ստրատեգիայի․ Տոնոյան

    Հայաստանն անցնում է հարձակողական ստրատեգիայի․ Տոնոյան

    Հայաստանը փոխում է բանակի կառուցման փիլիսոփայությունը՝ պաշտպանական ստրատեգիայից անցում կատարելով հարձակողականի։ Այս մասին Առաջին Հանրային հեռուստաընկերության եթերում երեկ հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Նրա խոսքով, վերջին շրջանում հայկական բանակը փոխում է իր նախկին պաշտպանական ստրատեգիան՝ այդ նպատակով ձեռք բերելով նոր զինատեսակներ։ Այս համատեքստում նա օրինակ բերեց Ռուսաստանի հետ Սու-30ՍՄ տեսակի կործանիչների ձեռք բերման գործարքը…

  • Անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն

    Անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն

    Փետրվարի 25-ին ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են փետրվար ամսվա կատարած աշխատանքները, խնդիրներ են առաջադրվել հետագա անելիքների կազմակերպման, առաջիկա մարտավարաշարային պարապմունքների և պլանային այլ միջոցառումների անցկացման ուղղությամբ:  

  • Դավիթ Տոնոյանն ընդունել է Կանադայի զինված ուժերի ներկայացուցչին

    Դավիթ Տոնոյանն ընդունել է Կանադայի զինված ուժերի ներկայացուցչին

    Փետրվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Կանադայի զինված ուժերի հոգևոր առաջնորդ, գեներալ-մայոր Գի վարդապետ Չափդելանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության և Կանադայի ԶՈՒ հոգևոր առաջնորդության միջև համագործակցությանն առնչվող հարցեր: Կանադական կողմը ներկայացրել է Կանադայի զինված ուժերում կապելանության (գնդերեցության) ընթացակարգերը` կապելան-բանակ-պետություն համագործակցության ձևաչափով: Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել…