Զինված Ուժեր
Ազատ TV-ն ներկայացնում է Հայաստանի զինված ուժերի նորությունները, զորավարժություններից մինչև անվտանգության քաղաքականության վերլուծություններ։
Վրաստանի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Փետրվարի 21-ին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի գլխավորած պատվիրակությունը կժամանի Երևան: Հայաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանն ու Լևան Իզորիան պաշտպանական գերատեսչությունների միջև 2019 թվականին համագործակցության մասին երկկողմ համաձայնագիր կկնքեն: Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է բարձր մակարդակի փոխադարձ այցեր կազմակերպել, համագործակցել պաշտպանական կրթության ու իրավունքի ուղղությամբ։ Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո սա Իզորիայի առաջին…
ՊԲ-ում մեկնարկել է 2019թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակը
Փետրվարի 18-ին պաշտպանության բանակում հանդիսավոր պայմաններում մեկնարկել է 2019թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակը: Այդ մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տեղեկատվական ծառայությունը: Այդ առիթով ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողներին, ի թիվս բարձրաստիճան այլ պաշտոնյաների, շնորհավորելու էր եկել Արցախի հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը: Բանակի հրամանատարը շնորհավորել է անձնակազմին…
Հայաստանը կարող է Ռուսաստանից նոր վարկ ստանալ
Հայաստանը Ռուսաստանից կարող է զենքի գնման համար նոր վարկ ստանալ՝ 100 մլն դոլարի ներկայիս պայմանագրի իրականացումից հետ, այդ մասին «РИА Новости»-ին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Դա հնարավոր է: Շատ վաղ է խոսել կոնկրետ զենքի անվանացանկի մասին», – ասել է Դավիթ Տոնոյանը՝ IDEX-2019 սպառազինությունների ցուցահանդեսի ժամանակ: Աղբյուր ՝https://www.aysor.am
Հայաստանը ցանկանում է գնել 12 միավոր Су-30СМ կործանիչ
Հայաստանը պլանավորում է մինչև 2019թ. վերջ կամ 2020թ. սկիզբ ստանալ 4 ռուսական Су-30СМ կործանիչ, իսկ, ընդհանուր առմամբ, Երևանը ցանկանում է գնել 12 այդպիսի կործանիչ: Ինչպես հաղորդում «Ռիա նովոստի»-ն, IDEX-2019 ցուցահանդեսի ժամանակ այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Մենք շարունակում ենք բանակցությունները Су-30СМ կործանիչների հաջորդ խմբաքանակի մատակարարման շուրջ: Ամեն ինչ կախված կլինի նրանից,…
Դավիթ Տոնոյանն ԱՄԷ-ում քննարկել է երկկողմ ռազմական համագործակցության մեկնարկի հարցեր
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպում է ունեցել Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նույն օրը Դավիթ Տոնոյանը հանդիպել է նաև ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի…
ՀՀ պատվո պահակային վաշտի ելույթը IDEX-2019 ցուցահանդեսի բացման ժամանակ (տեսանյութ)
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Աբու Դաբիում մասնակցում է IDEX-2019 ցուցահանդեսին, որում ներկայացված է նաև հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների տաղավար։ Աբու Դաբիում Հայաստանի պատվո պահակային վաշտը հանդես է եկել դիտարժան ելույթով։ Տեսանյութը՝ ստորև. https://www.facebook.com/AzatTV/videos/533115330545785/?__xts__[0]=68.ARCX6DONqXV-qIxvWRfYDUblaK6fVJ7bxj8WurGTH0HFnaJLJ3aB4hJUkG4Cyblh57DeQohnERqa2Vh5_3oaJlcJkYohYvLLZK-S7F6iLu5ms_bM8f00dp0fjoJBdfHrVOd23oV2GOehpDveu83H9colMKJvYF2y3dp86G-Ah3ocjLJM3rviNuKWYDL4RdXpipVqS7jNyAjXD6u_WyOv_BL2OX0jDAN8hzVbpZ19FCV_gS0g4NAoxZxvBJbXZfEkP9IHstwu0vVF_SBMqJmfLHmgiPtaHczlz6bkXZuh9RUv5-bFh8JYWIEnfWeeNMoPKOFfNLe43RWDyqc&__tn__=-R
«Կալաշնիկովը» ինքնահրկիզվող անօդաչու թռչող սարք է ներկայացրել
«Կալաշնիկով» կոնցեռնը Աբու Դաբիում կայացած IDEX 2019 միջազգային պաշտպանական ցուցահանդեսում ինքնահրկիզվող KYB անօդաչու թռչող սարք է ներկայացրել, հայտնում է ТАСС-ը: Դրոնը պայթում է, հասնելով նպատակին: Այն կարող է զարգացնել մինչև 130կմ/ժ արագություն և աշխատել մինչև 30 րոպե: Սարքի առավելագույն ծանրաբեռնվածությունը 3 կգ է, չափսերը՝ 1210х950х165 մմ: Image result for «Калашников» показал самовзрывающийся беспилотник IDEX 2019-ին…
ՀՀ պաշտպանության նախարարը Աբու Դաբիում կմասնակցի ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Նա փետրվարի 16-17-ին կմասնակցի Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին, ինչպես նաև IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին։ Այցի ընթացքում նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ։ Այդ ցուցահանդեսի ժամանակ ներկայացվելու են նաև Հայաստանում մշակված զենքի ու ռազմական արտադրանքի 30-ից ավելի նմուշներ։ Տոնոյանի ժամանումից հետո մի քանի լուսանկար…
Արցախի ուղղությամբ մեկ շաբաթում արձակվել է ավելի քան 1700 կրակոց
Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում փետրվարի 10-16-ը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանել է ԱՄԷ
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ փետրվարի 16-17-ին կմասնակցի Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին, ինչպես նաև IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին։ Այցի ընթացքում պլանավորած են տարբեր աշխատանքային հանդիպումներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Բելառուսը կրկին ՀԱՊԿ-ի հարցով Հայաստանի հետ հանդիպման հույս է հայտնել
Բելառուսում կրկին հույս են հայտնել, որ հայկական կողմը մոտակա ժամանակահատվածում կհայտնի Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում այդ երկրի թեկնածու Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամկետները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով բելառուսական ԲԵԼՏԱ գործակալությունը, փետրվարի 14-ին լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել Բելառուսի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անատոլի Գլազը: Բելառուսի ԱԳՆ…
ԵԱՀԿ դիտարկումը Արցախի և Ադրբեջանի շփման գծում
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ առաքելությունը փետրվարի 13-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ)…
Մարտակերտի զինվորական հոսպիտալում զինծառայող է մահացել
Փետրվարի 12-ին՝ ժամը 18:00-ին, նախնական լյարդային անբավարարություն, սրտի կանգ ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում Մարտակերտի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2000թ. ծնված Ֆրունզիկ Վալերիի Թամազյանը: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ ժամը 20:30-ի սահմանում գրանցվել է զինծառայողի կենսաբանական մահը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է…
Արմեն Գրիգորյանն ընդունել է Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկման Ժնևի կենտրոնի պատվիրակությանը
Փետրվարի 12-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունեց Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկման Ժնևի կենտրոնի պատվիրակությանը։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ քարտուղարը ներկայացրեց Անվտանգության խորհրդի և ԱԽ գրասենյակի գործունեությունը՝ միաժամանակ կարևորելով անվտանգության ոլորտում ժողովրդավարական հաստատությունների դերակատարության նշանակությունը, ոլորտի բարեփոխումների համատեքստում ժողովրդավարության և թափանցիկության սկզբունքների կիրարկման անհրաժեշտությունը։ Անդրադառնալով Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման առաջիկա գործընթացին՝ Ա․Գրիգորյանը վերահաստատեց այդ աշխատանքներում Խորհրդարանի…














