Մշակույթ
Ազատ TV-ն ներկայացնում է մշակույթի նորությունները՝ ցուցահանդեսներ, թատրոններ, կինո և արվեստի այլ ոլորտների իրադարձություններ։
Թատերական գործիչները բողոքի ակցիա են անում կառավարության շենքի դիմաց
Կառավարության դիմաց այժմ բողոքի ակցիա է տեղի ունենում։ Թատերական գործիչները պահանջում են, որ Կոնստանտին Օրբելյանը չհեռացվի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից։ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահության ընդլայնված նիստի մասնակիցները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` պահանջելով Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրաժարականը։ Բողոքի ակցիայի մասնակիցների հետ խոսել է նաև Նիկոլ…
Թատրոնները, բաց նամակ հղելով Նիկոլ Փաշինյանին, պահանջում են Նազենի Ղարիբյանի հրաժարականը
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահության ընդլայնված նիստի մասնակիցները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Վերջին օրերի աղմկահարույց իրադարձությունները՝ կապված մաեստրո Կոնստանտին Օրբելյանին՝ օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու հետ, ինչպես նաև թատրոնների օպտիմալացման, այսպես կոչված, «սևագիր տարբերակը», լցրին թատերաշխարհի համբերության բաժակը։ ՀՀ մշակույթի նախարարությունը թատրոնանպաստ որևէ գործունեություն չի իրականացրել, ավելին՝ չպատճառաբանված և անհիմն, երբեմն…
Աշխարհի ամենաթանկ նկարն անհետացել է թանգարանից. New York Times
Աբու Դաբիում գտնվող Լուվրի մասնաճյուղի աշխատակիցները չգիտեն, թե որտեղ է գտնվում Լեոնարդո դա Վինչիի կողմից հեղինակված «Աշխարհի փրկիչը» նկարը: Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը: Համաձայն հրապարակման, Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում գտնվող Լուվրի մասնաճյուղը սեպտեմբերի 20-ին չեղյալ է հայտարարել «առանց պատճառների բացատրությունը» նկարչության շնորհանդեսը: Միևնույն ժամանակ, Աբու Դաբիի մշակույթի եւ զբոսաշրջության վարչությունը հրաժարվել…
Արմեն Սարգսյանը հերքում է իր՝ Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվելու մասին լուրերը
Դերասան, Երևանի ավագանու անդամ Արմեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկու օր շարունակ հետևեցի Օպերային թատրոնի շուրջ զարգացող իրադարձություններին, որտեղ գլխավոր դերում հայտնվեցի նաև ես: Ինձ համար տհաճ ու նողկալի կարգավիճակ` աթոռակռիվ: Միշտ խուսափել եմ նման իրավիճակներից, ապրել ու գործել եմ պարզ, արդար և թափանցիկ: Այսօր էլ լինեմ այդպես: Նոյեմբեր ամսին ես ՀՀ մշակույթի…
Օպերային թատրոնի անձնակազմը կդիմի վարչապետին` Օրբելյանին աշխատանքից չազատելու խնդրանքով
2019 թվականի մարտի 30-ին` ժամը 16:00-ին, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի ունեցած հավաքի մասնակիցները՝ թատրոնի աշխատողները, կոմպոզիտորներ, թատերական գործիչները, թատրոնների, թանգարանների տնօրեններ, գիտաշխատողներ, սփյուռքահայեր և պարզապես հանդիսատեսներ, որոշեցին դիմել ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանին խնդրանքով. 1.Չեղյալ համարել օպերային թատրոնի տնօրեն Կ.Օրբելյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարողի հրամանը, 2.Աշխատանքից ազատել…
Հայտնի դերասանները` զոմբիների մասին նոր ֆիլմում
Ջիմ Ջարմուշը զոմբիների մասին պատմող նոր ֆիլմ է նկարում: Նա իր շուրջն է հավաքել այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են երաժիշտ-դերասաններ Իգի Փոփը, Թոմ Ուեյթսը, RZA-ն և Սելենա Գոմեսը։ Վարպետի՝ զոմբիների մասին պատմող նոր ֆիլմը կոչվում է “The Dead Don’t Die”/ «Մեռյալները չեն մեռնում»: Ֆիլմում նկարահանվում են նաև ռեժիսորի արդեն սիրված ու հարազատ դարձած դերասաններ Ադամ…
Մարչիանո․ «Այն ամենի համար, ինչ Օրբելյանը արել է Օպերայի համար, պետք է պարգևատրվի»
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի նախկին գլխավոր հրավիրյալ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել` կապված Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանին պաշտոնից հեռացնելու հետ: «Կարդացել եմ, որ մաեստրո Կոնստանտին Օրբելյանը, որն ամբողջապես վերակենդանացնում է հայկական օպերան, ազատվել է տնօրենի աշխատանքից: Ես իսկապես հույս ունեմ, որ Մշակույթի նախարարությունը…
Սուրեն Շահվերդյան․ «Գեղարվեստական ղեկավարը պետք է լինի բացարձակ լիդերը թատրոնում»
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում թատրոնների կառավարման թերի մոդելի խնդրին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Արդեն տևական ժամանակ է, որ ես բարձրացնում եմ Հայաստանում թատրոնների կառավարման թերի մոդելի խնդիրը. գեղարվեստական ղեկավարը նշանակվում է տնօրենի կողմից և նրա լիազորությունները թատրոնում խիստ սահմանափակ են։ Թվում…
Լուվրը այցելուների թվով ամենամեծ թանգարանն է աշխարհում
Աշխարհի առավել մեծ հաճախելիություն ունեցող թանգարանների վարկանիշում առաջին տեղն զբաղեցրել է Լուվրը, որն անցյալ տարի ընդունել է ավելի քան 10 մլն մարդ: Թանգարան հաճախելիությունը աճել է 26%-ով։ Աճի պատճառներից են Բեյոնսեի և Jay-Z-ի երաժշտական հոլովակի նկարահանումները Լուվրում: Երկրորդ տեղում Չինաստանի ազգային, իսկ երրորդում՝ Մետրոպոլիտեն թանգարաններն են։ Հնգյակը եզրափակել են Վատիկանի թանգարանը և Թեյթ ժամանակակից պատկերասրահը,…
Մշակույթի նախարարության պաշտոնական պարզաբանումը Օրբելյանի ազատման վերաբերյալ
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել Կոնստանտին Օրբելյանի՝ Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի լիազորությունները դադարեցնելու մասին։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ «Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը…
Մահացել է ֆրանսիացի ռեժիսոր Անյես Վարդան
90 տարեկանում մահացել է ֆրանսիացի հայտնի ռեժիսոր, սցենարիստ Անյես Վարդան: Այս մասին հայտնում են նրա հարազատները: Ընտանիքի անդամները փոխանցել են, որ Անյես Վարդան մահացել է երեկ երեկոյան Ֆրանսիայի իր բնակարանում: «Նա մահացել է քաղցկեղից: Վերջին րոպեներին նա շրջապատված է եղել ընտանիքի անդամներով և ընկերներով»,-փոխանցել են հարազատները: Վարդան համաշխարհային կինոյում առանձնացել է իր ոճով՝ փաստավավերագրական ռեալիզմ:…
Օրբելյանը շարունակում է մնալ գեղարվեստական ղեկավարի պաշտոնում, բայց այլևս տնօրեն չէ
Մենք բազմիցս և՛ գրավոր, և՛ բանավոր խնդրել ենք պարոն Օրբելյանին, որ հրաժարվի կա՛մ գեղարվեստական ղեկավարի, կա՛մ տնօրենի պաշտոնից, բայց նա հրաժարվել է մեր հանձնարարականը կատարելուց։ Նախարարն էլ, հաշվի առնելով այն փաստը, որ այստեղ կա օրենքի խախտում, նույն օրենքի հիման վրա դադարեցրեց պարոն Օրբելյանի լիազորությունները որպես տնօրեն։ Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց Մշակույթի նախարարության իրավաբանական վարչության պետ…
Կոնստանտին Օրբելյանը պատրաստվում է դատի տալ Նազենի Ղարիբյանին
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանն աշխատանքից ազատել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանին: Վերջինս նշեց, որ իր աշխատանքից ազատման որոշման մասին իմացել է երեկ երեկոյան. «Նազենի Ղարիբյանը կարծում է, որ ոչ լեգիտիմ կերպով են ինձ այդ պաշտոնին նշանակել: Անձնապես հենց նա է այդ…
Աշխատանքից ազատվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենը
ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը մարտի 28-ի երեկոյան աշխատանքից ազատել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանին: Այս մասին հայտնում են թատրոնի լրատվական ծառայությունից։ Նախարարի պարտականությունները կատարողի օգնական Սահականուշ Պողոսյանը հայտնել է, որ աշխատանքից ազատելու պատճառի մասին կտեղեկացնեն մեկ ժամ հետո: Ի դեպ, այսօր կկայանա նաև Ազգային…












