fbpx
Մշակույթ

Հայտնի դերասանները` զոմբիների մասին նոր ֆիլմում

Ջիմ Ջարմուշը զոմբիների մասին պատմող նոր ֆիլմ է նկարում:

Նա իր շուրջն է հավաքել այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են երաժիշտ-դերասաններ Իգի Փոփը, Թոմ Ուեյթսը, RZA-ն և Սելենա Գոմեսը։ Վարպետի՝ զոմբիների մասին պատմող նոր ֆիլմը կոչվում է “The Dead Don’t Die”/ «Մեռյալները չեն մեռնում»:

Ֆիլմում նկարահանվում են նաև ռեժիսորի արդեն սիրված ու հարազատ դարձած դերասաններ Ադամ Դրայվերը, Բիլ Մյուրեյը, Թիլդա Սուինթոնը, Դենիել Քրեյգը, Սթիվ Բուշեմին, Ջո Ալվինը ևն: Focus Features ընկերությունը ֆիլմի մասին ասել է՝ «Սա զոմբիների մասին պատմող ֆիլմում երբևէ հավաքված ամենահզոր դերասանական կազմն է»:

Ֆիլմի մասին շատ տեղեկություն չկա, սակայն պարզ է, որ ֆիլմի սցենարը գրել է Ջարմուշը:

Նշենք, որ ֆիլմի պրեմիերան նախատեսվում է հունիսի 14-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ