Մշակույթ
Ազատ TV-ն ներկայացնում է մշակույթի նորությունները՝ ցուցահանդեսներ, թատրոններ, կինո և արվեստի այլ ոլորտների իրադարձություններ։
Հայաստանը Սաուդյան Արաբիայի «World Folk Vision» փառատոնից հաղթանակով է վերադարձել
«Կարին» ավանդական երգի-պարի համույթը և «Տերյան» մշակութային կենտրոնը «Լավագույն էթնոտուն» անվանակարգում հաղթանակ են տոնել Սաուդյան Արաբիայում օրերս անցկացված «World Folk Vision» համաշխարհային մրցույթ-փառատոնի ժամանակ: «Հրավերը ստացել էինք երկու մոսկվայաբնակ կին բարերարներից, ովքեր իրենց սեփական ներդրումն էին ունեցել, որպեսզի մենք մասնակցենք այդ մրցույթին: Ութ հոգանոց պարային համույթն այնտեղ այնպիսի աղմուկ էր բարձրացնում իր որակով, որ ողջ…
Դեյվիդ Լինչի առցանց դասընթացը
Կինոռեժիսոր Դեյվիդ Լինչը գործարկել է կինոյի ստեղծման և կրեատիվ մտածողության առցանց դասընթաց: 13 դասից բաղկացած ցիկլը հրապարակված է MasterClass հարթակում: Դասախոսություններում Լինչը կպատմի ֆիլմերի ստեղծման նկատմամբ իր մոտեցման, մասնավորապես, այն մասին, թե ինչպես գտնել նոր գաղափարներ, խախտել կանոնները, սցենարի ստեղծման գործընթացի, դերասանների ընտրության և նկարահանման հրապարակում նրանց հետ աշխատելու մասին: Բոնուսային 13-րդ դասը նվիրված է…
Ազնավուրին շնորհվել է BraVo-ի ոսկե արձանիկ
Շարլ Ազնավուրին շնորհվել է BraVo երաժշտական մրցանակաբաշխության ոսկե արձանիկը: Այս մրցանակը շնորհվում է ականավոր գործիչներին համաշխարհային երաժշտարվեստում ունեցած մեծ ներդրման համար: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Մոսկվայում` Կրեմլյան պալատում: Ազնավուրը կոչվել է դարի լավագույն երգիչ՝ CNN-ի և Times ամսագրի վարկածներով: 70 տարվա կարիերայի ընթացքում վաճառվել է նրա երգերի 100 միլիոն ձայներիզ: Ազնավուրը շուրջ 1200 երգի հեղինակ…
Աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը հանդես կգա Ֆիլհարմոնիկի հետ
Ս. թ. մարտի 20-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Համերգը նվիրված է ՀԱՖՆ-ի հիմնադիր դիրիժոր Արշակ Ադամյանի ծննդյան 135-ամյակին: Նարեկ Հախնազարյանը կկատարի Էդվարդ Էլգարի հայտնի Թավջութակի կոնցերտը, որը կոմպոզիտորի ուշ շրջանի գլուխգործոցն է: Հախնազարյանը կնվագի Ջոզեֆ Գվարներիի՝ 1707 թվականին կերտած թավջութակով և Տուրտի, Ռոլանդի աղեղներով: Երկրորդ բաժնում…
Զոհրաբ Մնացականյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ
Տիկնայք և պարոնայք դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Տիկնայք և պարոնայք խորհրդարանականներ, Տիկնայք և պարոնայք, Սիրելի ֆրանկոֆոն ընկերներ, Անչափ ուրախ եմ այսօր Արտաքին գործերի նախարարությունում ձեզ հյուրընկալելու և Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը միասին նշելու հնավորության համար։ Շնորհակալ եմ ամեն տարի ֆրանկոֆոն մշակույթը կիսող և ֆրանսերեն լեզվով հաղորդակցվող բոլորին միավորող այս օրը նշելու կապակցությամբ այստեղ գտնվելու համար, բոլորից, ովքեր…
Լիտվայի դեսպանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը
Լիտվայի օրենսդիր մարմնում՝ Սեյմում, մարտի 20-ին տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի օրվան նվիրված «Ֆրանկոֆոնիան, ժամանակակից աշխարհը և թվային տարածությունը» խորագիրը կրող կոնֆերանսը, որին մասնակցել և ելույթով հանդես է եկել Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։ ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Լիտվայի Սեյմի պատգամավոր, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում…
«Ավրորայի լուսաբացը» հայ-գերմանական կինոնախագիծը կստանա Եվրիմաժի ֆինանսական աջակցությունը
Բուխարեստում մարտի 12-16-ը կայացած Եվրիմաժի կառավարման խորհրդի 154-րդ նստաշրջանում ներկայացված «Բարս Մեդիա» ընկերության «Ավրորայի լուսաբացը» հայ-գերմանական համատեղ արտադրության վավերագրական-անիմացիոն կինոնախագիծը (պրոդյուսեր՝ Վարդան Հովհաննիսյան, ռեժիսոր Իննա Սահակյան) արժանացել է աննախադեպ գնահատանքի և միջազգային փորձագետների միաձայն որոշմամբ ստանալու է 140 հազար եվրո ֆինանսական աջակցություն, որը կազմում է ընդհանուր բյուջեի 24 տոկոսը։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի փոխանցմամբ` այս մասին…
Այլևս բացառվում են պատմամշակութային հուշարձան քանդելու դեպքերը. Նազելի Ղարիբյան
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում են ոլորտային նախարարությունների զեկույցները` կառավարության ծրագրի կատարման համատեքստում։ Մշակույթի նախարարության հիմնական գործառույթներից մեկն այս շրջանում, ըստ նախարարի պաշտոնակատարի, եղել է մշակութային կյանքի ակտիվացումը, մշակութային վայրեր մարդկանց այցերի ակտիվացումը։ Իր զեկույցի ժամանակ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազելի Ղարիբյանը հատարարեց. «Կառավարության հետևողական քաղաքականության…
«5 причин поехать в…» հաղորդման շրջանակներում «Мир 24» հեռուստաալիքը անդրադարձել է Սյունիքին
«5 причин поехать в…» հաղորդման շրջանակներում «Мир 24» հեռուստաալիքը անդրադարձել է նաև Սյունիքի մարզին: Հաղորդման ընթացքում ներկայացնում են 5 պատճառ, թե ինչու պետք է այցելել Սյունիք: Պատճառներից մեկը «Սյունիքի դարպասները» տեսնելն է: Տեսարժան վայրը գտնվում է ծովի մակարդակից 2400մ բարձրության վրա: Մյուս պատճառը Խուստուփ լեռն է, որը դարձել է մարզի խորհրդանիշը: Երրորդ պատճառը 991 թվականին…
Warner Bros. կինոստուդիան կարող է ֆիլմ նկարել «Ռիչարդ արքան» վերնագրով
Warner Bros. կինոստուդիան կարող է «Ռիչարդ արքան» վերնագրով ֆիլմ նկարահանել թենիսիստուհիներ Վինուս և Սերենա Ուիլյամսների հոր՝ Ռիչարդի մասին: Նրան կմարմնավորի Ուիլ Սմիթը: Այդ մասին մարտի 18-ին հայտնել է The Hollywood Reporter հանդեսը: Նրա տվյալներով՝ կինոնկարը նկարահանելու իրավունքի հավակնորդների թվում են Paramount Pictures, TriStar, MRC Higher Ground Productions կինոստուդիաները, ինչպես նաև ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամային…
Հրապարակվել է Տարանտինոյի Once Upon a Time In Hollywood-ի առաջին կինոշապիկը
Հրապարակվել է 2019 թ. ամենասպասված ֆիլմերից մեկի՝ Քվենտին Տարանտինոյի Once Upon a Time In Hollywood-ի առաջին կինոշապիկը: Տարանտինոն խոսքով՝ որ ֆիլմի թրեյլերն էլ շատ շուտով հասանելի կլինի բոլոր անհամբեր կինոսերների համար: Սպասված ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2019 թ. հուլիսի 26-ին: Սա չորս տարվա ընթացքում Տարանտինոյի ստեղծած միակ ֆիլմն է։ Վերջինը 2015 թ-ին էր՝ «Զզվելի ութնյակը»/The…
Վարչապետը ներկա է գտնվել «44 աստիճանի վրա» ներկայացմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում դիտել են «44 աստիճանի վրա» ներկայացումը: Այն բեմադրվել է հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի պատմվածքի հիման վրա: Մարտի 18-ը միջազգայնագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրն է։
Մահացել է կինոռեժիսոր Մարլեն Խուցիևը
RIA Novosti-ի հաղորդմամբ՝ 94 տարեկան հասակում մահացել է կինոռեժիսոր Մարլեն Խուցիևը: «Մարլեն Մարտինովիչը մահացել է առավոտյան ժամը 7-ին՝ Բոտկինսկի հիվանդանոցում»,- հայտնել է Կինեմատոգրաֆիստների միության խոսնակը: Աղբյուրը նշում է, որ Խուցիևը տեղափոխվել էր հիվանդանոց դեկտեմբերին, իսկ մարտի 16-ից նա գտնվում էր վերակենդանացման բաժնում: Մարլին Խուցիևը նկարահանվել է մի շարք հանրահայտ ֆիլմերում, ինչպիսին են «Գարունը Զարեչնայա փողոցում»…
«Անմահների երկիրը» դրաման բեմին կլինի ապրիլի 2-ին
Հայրենիքին նվիրվածության, անձնազոհության, ընկերասիրության, զինվորի մարտի դաշտում հույզերի ու ապրումների մասին պատմող «Անմահների երկիրը» մեկ գործողությամբ դրաման ապրիլի 2-ին կբարձրանա Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմ: Գլխավոր հերոսին մարմնավորում է Սարգիս Գրիգորյանը։ Նա օպերատոր է, որը մեկնում է ռազմի դաշտ տեսանյութի համար։ Հայտնվելով կռվող տղաների կողքին՝ նա հասկանում է, որ այն, ինչ ինքն էր պատկերացնում, բնավ կապ…














