Կրթություն
Ազատ TV-ն լուսաբանում է կրթության ոլորտի նորությունները՝ կրթական ծրագրերից մինչև բարեփոխումներ ու կրթական տեխնոլոգիաների նորարարություններ։
Համագործակցության հուշագիր` Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և «Պարադիգմա» կրթական հիմնադրամի միջև
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը և Պարադիգմա կրթական հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր, որը նպատակ ունի խթանել հանրակրթության ոլորտի վերաբերյալ խորքային հետազոտությունների իրականացումը, ուսուցիչներին և ուսումնական գործընթացին աջակցող կրթական տեխնոլոգիաների մշակումը և տարածումը։ Կարևորելով կրթության ոլորտի զարգացմամբ շահագրգիռ կազմակերպությունների ջանքերի միավորումը՝ կողմերն արձանագրում են ուսուցիչների ոլորտային խնդիրների ուսումնասիրությունների կարևորությունը` ուսուցչին թիրախային աջակցություն տրամադրելու, ուսուցչի աշխատանքը և…
Բարձրագույն կրթությունը փաստացի անվճար դարձնելու նախագիծ. Սիսակ Գաբրիելյանի ֆեյսբուքյան գրառումը
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ նշված է. «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԱՑԻ ԱՆՎՃԱՐ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՆԱԽԱԳԻԾ Սիրելի հայրենակիցներ, ամիսներ տևած ուսումնասիրություններից հետո այսօր պաշտոնապես շրջանառության մեջ դրվեց Լիլիթ Մակունցի հետ հեղինակած առաջին օրենքի նախագիծս, որով պետությունը պարտավորվում է վճարել աշխատող ուսանողների ուսման վարձը։ Նախագծով առաջարկվում է եկամտահարկից փոխհատուցել…
ՀՊՏՀ-ում դասավանդման ժամավճարը երեք անգամ կբարձրանա
Այս տարվա սեպտեմբերից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ժամավճարային կարգով դասավանդման վարձատրությունը կավելանա շուրջ երեք անգամ՝ հասնելով 4500 ՀՀ դրամի 1 դասաժամի համար: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր մուտքի համար դասախոսը կվարձատրվի 9000 ՀՀ դրամի չափով: Համեմատության համար նշենք, որ այս պահին դոցենտի դասախոսական 1 ժամի վարձատրությունը կազմում է 1600 ՀՀ դրամ, իսկ գործնական պարապմունքինը՝ 1400…
Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ժորժ Կեպենեկյանի հետ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը: Ողջունելով հյուրերին` նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է կրթության և գիտության ոլորտում հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացումն ու նոր նպատակների սահմանումը: Նախարարն ընդգծել է, որ ՀՀ կառավարության նոր…
Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ
Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳՆ այցելեցին ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի տարբեր կուրսի ուսանողներ՝ ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանի և ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանի ուղեկցությամբ, ինչի շրջանակներում տեղի ուենցավ հանդիպում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանի անկախությունից հետո սեփական սահմանափակ ռեսուրսներով դիվանագիտական ծառայության կայացման գործում իր ուրույն ավանդն է բերել նաև Մայր…
Տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 1-ն է
ՀՀ Կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք. Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարություն մինչև 2019 թվականի մայիսի 1-ը` համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված կարգի: Դիմումին կից ներկայացվում են դիմելու օրվան…
Պետք է չվարենք համահարթեցված և համալսարաններին չնեղացնելու քաղաքականություն. փոխվարչապետ
Կառավարության ապրիլի 25-ին քննարկվեց կրթական համակարգի բարեփոխումների վերաբերյալ նախագիծ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը քննարկման ժամանակ նշեց, որ ոլորտում որոշ չափով բարելավում կա, բայց նաև շարունակվում է իներցիոն գործընթացը, և խորքային փոփոխությունների կարիք կա: Փոխվարչապետն ասաց, որ հիմնական ուղղությունը ոչ թե բուհերի վրա կենտրոնանալն ու տեղեր բաժանելն է, այլ շրջանավարտներին համապատասխան ոլորտներում սերտիֆիկատներ տալու վրա կենտրոնանալը. եթե…
Համալսարաննեը չպետք է իշխանության ձեռքին գործիք դառնան. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ապրիլի 25-ին տեղի ունեցած նիստի ընթացքում ասաց, որ անհրաժեշտ է դուրս գալ համալսարաններին նեղացնելու քաղաքականությունից: Վարչապետն ասաց, որ համալսարաննեը չպետք է իշխանության ձեռքին գործիք դառնան և պետք է ապաքաղաքականացվեն: «Մենք որոշակի երաշխիքներ պետք է ապահովենք, որ բուհը ավարտած ուսանողի աշխատանքը գտնելու շանսերը բարձր լինեն, այսօր միջազգային ասպարեզում ներառված բուհերի համար…
Արայիկ Հարությունյանը Կառավարության նիստում ներկայացրեց E-CULT նախագիծը
Կառավարության ապրիլի 25-ի նիստի ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նախքան զեկուցվող թեմաներին անցնելը ներկայացրեց E-CULT նախագիծը: Նա նշեց, որ այս նախագիծը ենթադրում է 370 000 աշակերտների այցելություններ թատրոններ և համերգասրահներ, ասաց, որ մինչ այդ պատկերասրահների ու թանգարանների հատվածն էր մեկնարկել: «Ծնողներին, ծնողական խորհրդին և ուսուցիչներին կոչ եմ անում գրանցվել ու այցելել այդ…
Կառավարությունը կրթության ոլորտին վերաբերող որոշումներ ընդունեց
Այսօր Կառավարության նիստում կրթության ոլորտին վերաբերող մի քանի որոշումներ ընդունվեցին Կառավարությունը հաստատեց բարձրագույն ուսումնական հաստատությունների 2019/2020 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների, պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի), առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը (շուրջ 2693 տեղ, որից 350-ը նախատեսված…
Ապրիլի 25-ին Կառավարության նիստի օրակարգում կրթության ոլորտին վերաբերող հարցերը
Ապրիլի 25-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը` ««Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2019/2020 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով…
Ի գիտություն ուսուցիչների՝ փոխվել են հայտերի ներկայացման վերջնաժամկետները
Ուսուցիչների պետական ստանդարտները նպատակ ունեն նկարագրել ուսուցչի իրավասություններն ու լիազորությունները, սահմանել ուսուցիչների մասնագիտական զարգացման հնարավոր ճանապարհներն ու հետագծերը, ուսուցչից պահանջվող աշխատանքային այն գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, որոնք անհրաժեշտ են կրթության կազմակերպումը, ինչպես նաև դասավանդումն ու ուսումնառությունը որակյալ և արդյունավետ դարձնելու համար: Պետական ստանդարտները կարող են հիմք հանդիսանալ ուսուցիչների որակավորման, նախնական և շարունակական մասնագիտական կրթության, ինչպես…
Պաշտպանն հյուրընկալել է սլավոնական համալսարանի ապագա իրավաբաններին ու միջազգայնագետներին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հետաքրքիր ու բովանդակալից քննարկում է ունեցել Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ուսանողների հետ։ Նրանք ծանոթացել են Պաշտպանի լիազորություններին, աշխատանքի հիմնական սկզբունքներին և ուղղություններին, խոսել միջազգային համագործակցությունից: Արման Թաթոյանը ուսանողներին է ներկայացրել վերջին ժամանակներս ձևավորված նոր պրակտիկան. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երրորդ կողմ հանդես գալը, ԵԽ Նախարարների կոմիտե ՄԻԵԴ վճիռների կատարման հարցերով հատուկ…
Ինչպե՞ս խրախուսել տեղական ընկերություններին ֆինանսավորել հայ ուսանողների վերապատրաստումը արտերկրում. հարց վարչապետին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 22-ին ԵՊՀ-ում հանդիպել է պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ և պատասխանել նրանց հարցերին: Հանդիպման ընթացքում դոցենտ Գայանե Ղուկասյանը, մեջբերելով աշխարհի փորձը, նշեց, որ աշխարհում ընթացող գլոբալ փոփոխությունները տանում են նոր տիպի տեղեկատվական հասարակության ձևավորման, և առաջադիմում են այն երկրները, որ խրախուսում են ՏՏ առաջընթացը և այստեղ կրթական համակարգում ծագում է մի…
ԵՊՀ ռեկտորը չի մասնակցել վարչապետի հետ հանդիպմանը
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը նշեց, որ ապրիլի 22-ին ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ վարչապետի հանդիպման նախաձեռնող կողմը եղել է Կառավարությունը: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ներկա չէ եղել հանդիպմանը։ Լրագրողները դեկանից հետաքրքրվեցին՝ Սիմոնյանը հրավիրված չէ՞ր, թե՞ չէր եկել. «ԵՊՀ ադմինիստրացիան ներկա է գտնվել՝ պրոռեկտորի և…















