Առողջապահություն

Ազատ TV-ն ներկայացնում է առողջապահության ոլորտի կարևոր նորություններ, նորագույն հետազոտություններ և առողջության պահպանման միջոցներ։

  • Փոփոխություններ` դեղեր դուրս գրելու կարգում. Առողջապահության նախարարություն

    Փոփոխություններ` դեղեր դուրս գրելու կարգում. Առողջապահության նախարարություն

    Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագիծը: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դեղատոմսով պետք է բաց թողնվեն հետևյալ դեղային խմբերը` հսկվող…

  • «Առողջապահական համակարգի հզորացում». կլոր սեղան-քննարկում

    «Առողջապահական համակարգի հզորացում». կլոր սեղան-քննարկում

    ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում» բժշկական ասոցիացիաների, հասարակական կազմակերպությունների, ԱՆ հանրային խորհրդի անդամների, միջազգային կազմակերպությունների և առողջապահության ոլորտում առաջատար մասնագետների մասնակցությամբ կազմակերպվել էր հանրային քննարկում` Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաքելության շրջանակում: Բացման և ողջույնի խոսքով հանդես են եկել առողջապահության նախարարի տեղակալներ Լենա Նանուշյանը, Անահիտ Ավանեսյանը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Մելիք-Նուբարյանը: Հանդիպման…

  • Բարեկարգման աշխատանքներ` «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում

    Բարեկարգման աշխատանքներ` «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում

    Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Արտյոմ Սմբատյանը «Ավան» վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանի հետ այցելել է ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն: Կենտրոնի տնօրեն Արեգա Հակոբյանը նրանց ծանոթացրել է տարածքին, որի բակը վերջերս ասֆալտապատվել է, ներկայացրել ընթացիկ աշխատանքները: Արեգա Հակոբյանը բուժանձնակազմի կողմից շնորհակալություն է հայտնել «Ավան» վարչական շրջանի ղեկավարությանը՝ կենտրոնի բակի բարեկարգման համար, ինչը հարմարավետություն է…

  • Առողջապահության փոխնախարարը և Ուրուգվայի հյուպատոսը քննարկել են համագործակցության ուղիներ

    Առողջապահության փոխնախարարը և Ուրուգվայի հյուպատոսը քննարկել են համագործակցության ուղիներ

    Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն այսօր ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության գլխավոր հյուպատոս Էդուարդո Ռեզենբրոքին: Կողմերը քննարկել են առողջապահության ոլորտում առկա համագործակցության ուղղությունները, ապագա անելիքները: 2002 թվականին ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում մի շարք խնդիրներից մեկն էլ ծխախոտի վերահսկումն է: Լենա Նանուշյանը նշել է, որ ուսումնասիրվել է ծխախոտի դեմ պայքարում Ուրուգվայի փորձը, որից ելնելով մեր…

  • 168.am-ի հրապարակված նյութում կան անճշտություններ. Առողջապահության նախարարություն

    168.am-ի հրապարակված նյութում կան անճշտություններ. Առողջապահության նախարարություն

    Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. 168.am կայքում տպագրված «Շուրջ 10 մլն դրամ դուրս կգրվի նախարարի ընկերոջ «կուրացիայի» համար» վերնագրով նյութում տեղ են գտել բազմաթիվ անճշտություններ, որոնց առնչությամբ ստորև ներկայացնում ենք առողջապահության նախարարության պարզաբանումը։ Լրատվական կայքից դիմել են նախարարություն՝ էներգոաուդիտի անցկացման վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար, որին տրվել է հետևյալ պատասխանը. «Էներգոաուդիտն այս պահին…

  • Գյումրիում մեկնարկել է նոր ծննդատան հիմնարկեքի արարողությունը

    Գյումրիում մեկնարկել է նոր ծննդատան հիմնարկեքի արարողությունը

    Գյումրիում մեկնարկել է «Նազարեթ և Սոնա Սիրմակես Հանլյան» ծննդատան հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցել են առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, բարերար Վարտան Սիրմակեսը և պաշտոնարար այլ անձինք: Ծննդատան կառուցումը կնպաստի Շիրակի մարզի առողջապահական ոլորտի զարգացմանը և կլուծի տարիներ ի վեր եղած խնդիրներն այդ ոլորտում: Նշենք, որ ծննդատուն կառուցելու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է…

  • Ովքեր կարող են օգտվել «Անպտղություն ունեցող անզավակ զույգերի աջակցության պետական ծրագրից»

    Ովքեր կարող են օգտվել «Անպտղություն ունեցող անզավակ զույգերի աջակցության պետական ծրագրից»

    2019թ. օգոստոսի 8-ին կառավարությունն ընդունել է որոշում, որով սահմանվել են Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները: Շահառուներին ներկայացվող հիմնական և լրացուցիչ պահանջներն են. Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն 2 տարի և ավելի անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում առանց 2 տարվա սահմանափակման) անզավակ զույգերը,…

  • Դեսպան Ղևոնդյանը հանդիպել է Բելառուսի առողջապահության նախարարի հետ

    Դեսպան Ղևոնդյանը հանդիպել է Բելառուսի առողջապահության նախարարի հետ

    Օգոստոսի 8-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպեց Բելառուսի առողջապահության նորանշանակ նախարար Վլադիմիր Կարանիկի (Владимир Караник) հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկեցին առողջապահության, բժշկական և դեղագործական արդյունաբերության ոլորտներում հայ-բելառուսական համագործակցության արդի վիճակին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Անդրադարձ կատարվեց 2019թ․ հունվարին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ԲՀ կատարած այցի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։ Այս մասին…

  • Ծրագրի շրջանակներում փրկվել է 151 կյանք. ԱՆ

    Ծրագրի շրջանակներում փրկվել է 151 կյանք. ԱՆ

    Փետրվարի մեկից գործում է բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիայի ծրագիրը: Կաթվածի անհետաձգելի վարման ծառայությունների կազմակերպման հիմքում պացիենտի մոտ «գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշումն է: Այսինքն` պետական պատվերը գործում է գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու…

  • Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի օգնությանը. ԱՆ հայտարարությունը

    Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի օգնությանը. ԱՆ հայտարարությունը

    Օրեր առաջ ՀՀ առողջապահության նախարարության Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է ընդունվել 1 տարեկան 8 ամսական երեխա՝ մարմնի մակերեսի գրեթե 15% այրվածքներով: Երեխան այրվածքները ստացել է օոստոսի 1-ին, սակայն ծնողները չեն դիմել բժշկի, այլ գերադասել են բուժումն իրականացնել տնային պայմաններում, ոմն մեկի կողմից տնային պայմաններում պատրաստած, անհայտ բաղադրությամբ քսուքի միջոցով: Գործողության հետևանքով…

  • Աղիքային վարակներով պայմանավորված իրավիճակը` Հայաստանում

    Աղիքային վարակներով պայմանավորված իրավիճակը` Հայաստանում

    Ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում աղիքային վարակիչ հիվանդությունների առումով Հայաստանում իրավիճակը վերահսկելի է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ` աճ գրեթե չի արձանագրվել, իսկ դիզենտերիայի առումով գրանցվել է նվազում: Աղիքային վարակների ընդհանուր խմբում սալմոնելոզներով հիվանդացության աճման միտում է նկատվում: Համեմատելով այս տարվա վիճակագրական տվյալները 2018 թվականի անցած ամիսների հետ` արձանագրվել է սալմոնելոզներով հիվանդացության աճ՝ մոտ 2 անգամ:…

  • Արդյունավետ համագործակցություն` թվայնացման գործընթացում

    Արդյունավետ համագործակցություն` թվայնացման գործընթացում

    Առողջապահության նախարար Արսեն Թորորսյանն այսօր հանդիպել է WHISE-Embleema կոնսորցիումի ղեկավար Վահան Սիմոնյանի, համահիմնադիր Ռոբերտ Չուի և FDA-ի ներկայացուցիչ Ֆրանկ Ուայքոլդի հետ: WHISE-Embleema կոնսորցիումը կազմակերպություն է, որը հարթակ է տրամադրում առողջապահական տվյալների սեփականության իրավունքը պացիենտին փոխանցելու համար, ինչը խթանում է պացիենտների մասնակցությունը կլինիկական հետազոտություններին: Հայաստանի Հանրապետությունում WHISE-ը արդեն իսկ հիմնել է WHISE-Armenia հիմնադրամ, որի նպատակն է…

  • Շարժական մամոգրաֆի պայմանագիրը կնքվեց. Արսեն Թորոսյան

    Շարժական մամոգրաֆի պայմանագիրը կնքվեց. Արսեն Թորոսյան

    ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր Facebook-ի էջում գրել է. «Շուտով Հայաստանի երեք մարզերում կիրականացվեն կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտություններ։ Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա ՀՀ Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերի 50-69 տարեկան կանանց անցնել մամոգրաֆիայի անվճար հետազոտություն՝ կանխարգելելով հիվանդությունը: Սքրինինգը իրականացվելու է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի միջև ստորագրված…

  • Պարզվել է քաղցկեղի զարգացման հիմնական պատճառը

    Պարզվել է քաղցկեղի զարգացման հիմնական պատճառը

    ԱՄՆ-ում Բեյլորի Բժշկական քոլեջի գիտնականները նշել են քաղցկեղի զարգացման հիմնական պատճառը: Անցկացված հետազոտությունների համաձայն՝ այս գործընթացում հիմնական դեր է խաղում TP53 գենի դիսֆունկցիան, որը պատասխանատու է բջջի բաժանման և աճի դադարի համար՝ դրա վնասվելու կամ սթրեսի դեպքում: EurekAlert!-ը Cell Reports-ում հրապարակված հետազոտությունը վկայակոչելով՝ հաղորդում է, որ գիտնականները ուսումնասիրել են հյուսվածքների 10225 նմուշներ, որոնք վերաբերում էին…