Լրահոս
Էրիկա Քըրքի նոր դերը TPUSA-ում․ ՋեյԴի Վենսի հետ գրկախառնությունը մեծ արձագանք է գտել
Էրիկա Քըրքի առաջին ելույթը TPUSA-ի գլխավոր տնօրենի պաշտոնում՝ JD Վենսի հետ գրկախառնությամբ, մեծ քննարկում է առաջացրել և խորհրդանշել է կազմակերպության նոր շրջափուլը։
Neo մարդանման ռոբոտը՝ արդյո՞ք $20,000 արժողությամբ տնային օգնականը պատրաստ է իրական գործերի
1X Technologies-ը ներկայացնում է Neo մարդանման ռոբոտը, որը նախատեսված է տնային գործերի համար՝ համադրելով առաջատար արհեստական բանականություն, հեռակա մարդկային կառավարում և բարձր գին։ Սակայն արդյո՞ք տան ավտոմատացման ապագան արդեն հասանելի է, թե՞ Neo-ն միայն երկար ճանապարհի սկիզբն է։
Քննարկվել են հայ-լեհական համագործակցությանն առնչվող հարցեր
Պոզնան կատարած աշխատանքային այցի շրջանակներում դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հանդիպում է ունեցել Վիելկոպոլսկեի վոյեվոդ (նահանգապետ) Ագատա Սոբչիկի հետ: Այս մասին տեղեկացնում են Լեհաստանում ՀՀ դեսպանությունից:
Տավուշի մարզում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար․ մահացել է վարորդը
Հոկտեմբերի 29-ին Տավուշի մարզում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար: Ժամը 13:30-ի սահմաններում Ճամբարակ-Նավուր ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրում՝ անտառային գոտում, «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան բախվել է քարին: Վթարի հետևանքով մեկ մարդ տեղում մահացել է:
ԵՄ դիտորդները Գեղարքունիքի Շատջրեք գյուղում հանդիպել են տեղի աշակերտներին
Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչները հոկտեմբերի 27-ին այցելել են Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատջրեք գյուղի դպրոց՝ հանդիպելու տեղի աշակերտներին։ Հանդիպման նպատակն էր ներկայացնել առաքելության գործունեությունն ու նպատակները։
Գառնու տաճարի արքունական բաղնիքի խճանկարի վերականգնման երրորդ փուլն ավարտված է
Հոկտեմբերի 16-24-ը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի բաղնիքի տարածքում Իտալիայի Ֆլորենցիա քաղաքից ժամանած խճանկարի վերականգնողների խումբը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի վերականգնող մասնագետների հետ միասին իրականացրել է խճանկարի մաքրման և ամրակայման աշխատանքների երրորդ փուլը։
Վարկանիշի անկումը մղում է քայլերի. Իջևանում երկու հողամաս վերադարձվեց համայնքին
Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող երկու հողամաս վերադարձվել է համայնքին՝ Հակակոռուպցիոն դատարանի որոշումների հիման վրա։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
«Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններն անցնում են աշխատանքային ձմեռային գրաֆիկի
Նոյեմբերի 1-ից «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններն անցնում են աշխատանքային նոր՝ ձմեռային գրաֆիկի։ Այս մասին տեղեկացնում է Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ը։ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը բաց կլինի շաբաթվա բոլոր օրերին՝ ժամը 10:00-21:00։ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը…
Թուրքիայի «քաթարացումը» որպես նոր օսմանյան դաս
Վերջին տարիներին Թուրքիայում զարգանում է մի գործընթաց, որը կարելի է կոչել «քաթարացում»։ Քաթարի մեծ փողերը Թուրքիային տալիս են ժամանակավոր կայունություն, բայց փոխարենը խլում են այն անկախությունը, որի մասին Անկարան այդքան բարձր է խոսում։ Եվ եթե հարյուր տարի առաջ կայսրությունը կորցրեց իր անկախությունը գերմանական կապիտալի միջոցով, ապա այսօր նույն վտանգը վերադառնում է այլ կերպ՝ արաբական ներդրումների…
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել է ՀԸԳՀ թարմացված ճանապարհային քարտեզը
Կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։
Ճապոնիայի վարչապետը Թրամփի թեկնածությունն առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի
Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին այսօր հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի թեկնածությունն առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Թրամփի թեկնածությունն այս տարի առաջադրվել է նաև այլ երկրների ղեկավարների կողմից։
ՊՆ նախկին պաշտոնյայի կողմից հափշտակության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է ՊՆ նախկին պաշտոնատար անձի կողմից հափշտակության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
Գորշ արջը փրկվել է Հանքավանի հյուրանոցային համալիրներից մեկից
Հանքավանի հյուրանոցային համալիրներից մեկում անբարենպաստ պայմաններում պահվող գորշ արջը վերջապես փրկվել է։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հաղորդմամբ՝ արջն այժմ գտնվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում։
Ծափաթաղում շարունակվում են որոնողական աշխատանքները․ 3-ամյա Տիգրանին դեռ չեն գտել
Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ բնակավայրում այս պահին 3–ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են, ներգրավված են ոստիկանական և փրկարարական մեծաթիվ ուժեր։ Որոնողական աշխատանքներում կիրառվում են նաև դրոններ, որպեսզի տարածքում ամբողջությամբ նկարահանումներ իրականացնեն։















