Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչները հոկտեմբերի 27-ին այցելել են Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատջրեք գյուղի դպրոց՝ հանդիպելու տեղի աշակերտներին։ Հանդիպման նպատակն էր ներկայացնել առաքելության գործունեությունն ու նպատակները։
ԵՄ առաքելության X-ի միկրոբլոգում հրապարակված գրառման համաձայն՝ հանդիպումը անցել է ջերմ և ակտիվ մթնոլորտում։ Աշակերտները հնարավորություն են ունեցել հարցեր տալ և ավելի լավ հասկանալ առաքելության դերը։ Հանդիպումը նպաստել է աշակերտների տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը՝ կապված ԵՄ դիտորդական գործունեության հետ։

