Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող երկու հողամաս վերադարձվել է համայնքին՝ Հակակոռուպցիոն դատարանի որոշումների հիման վրա։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Այս գործողությունները նպատակ ունեն վերականգնել համայնքի սեփականության իրավունքը և ապահովել զբոսայգու տարածքի լիարժեք օգտագործումը։
Պետք է նկատել, որ ՀՀ գործող վարչակազմը նախկինում հանրային սեփականություն եղած եւ անօրինական կերպով զավթված անշարժ գույքի վերադարձի գործընթացը վերջին շրջանում փորձում է օգտագործել իր վարկանիշը բարձրացնելու համար։ Հայաստանի գիտակից հանրությունը հասկանում է, որ նման կարեւոր գործընթացների միջոցով ՀՀ բարձրագույն ղեկավարությունը, միևնույնն է, չի կարող թաքցնել ազգային շահերի պաշտպանության եւ պետական կառավարման հարցերում նախկինում դրսեւորած չարաղետ վարքը։


