Քաղաքականություն

Ազատ TV-ն հետևում է քաղաքական անցուդարձին՝ կուսակցական քաղաքականությունից մինչև արտաքին հարաբերություններ և միջազգային համագործակցություն։

  • Արարատ Միրզոյանը ելույթ կունենա ՌԴ Դաշնային խորհրդում

    Արարատ Միրզոյանը ելույթ կունենա ՌԴ Դաշնային խորհրդում

    Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ մեկնել է Մոսկվա, որտեղ մասնակցելու է մի քանի միջոցառման։ Ռուսաստանի Դաշնային խորհրդի կայքը տեղեկացնում է, որ այսօր` տեղական ժամանակով 16։30-ին, նախատեսված է Միրզոյանի հանդիպումը խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Եռօրյա այցի ընթացքում Դաշնային խորհրդում անցկացվող ևս մեկ միջոցառման հայկական պատվիրակությունը կմասնակցի այցի վերջին օրը՝ փետրվարի 27-ին։…

  • Դեսպան Աշոտ Հովակիմյանը հավատարմագրերն է հանձնել Չեխիայի նախագահ

    Դեսպան Աշոտ Հովակիմյանը հավատարմագրերն է հանձնել Չեխիայի նախագահ

    Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն իր հավատարագրերը հանձնեց ՉՀ նախագահ Միլոշ Զեմանին։ Հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում նախագահ Զեմանը շնորհավորեց և հաջողություն մաղթեց դեսպան Հովակիմյանին՝ իր առաքելությունը Չեխիայի Հանրապետությունում ստանձնելու կապակցությամբ։ Նախագահը բարձր գնահատական տվեց առկա հայ-չեխական երկկողմ հարաբերություններին, մասնավորապես, գոհունակությամբ ընդգծելով, որ վերջին տարիներին և հատկապես 2016թ․ իր՝ Հայաստան կատարած այցից…

  • ՀՀ դեսպանը հանդիպել է Իրանի կապի և ՏՏ նախարարի հետ

    ՀՀ դեսպանը հանդիպել է Իրանի կապի և ՏՏ նախարարի հետ

    Փետրվարի 24-ին տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմիի (Mohammad-Javad Azari Jahromi) հետ: ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում մինչ օրս իրականացված ծրագրերը և համագործակցության հետագա հնարավորությունները: Զրուցակիցներն անդրադարձան առաջիկա օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած…

  • Արայիկ Հարությունյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

    Արայիկ Հարությունյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

    Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը բաց նամակով դիմելէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նամակում ասված է. «Մեծարգո ՛ պարոն Վարչապետ Նիկոլ ՓաշինյանՀայաստանի Հանրապետության ընդհանուր պետական պարտքի, հատկապես արտաքին պարտքի կրճատման վերաբերյալ ու, մասնավորապես, ապագա սերունդների հաշվին պարտքի կուտակման հարցի շուրջ մամուլում և փորձագիտական շրջանակներում վերջերս տեղի ունեցող քննարկումները համարում եմ անընդունելի: Կարծում եմ՝ այդ մոտեցումները հոռետեսական…

  • Ռուսաստանը և Թուրքիան չունեն միասնական դիրքորոշում Սիրիայի քրդական խմբավորումների հարցում

    Ռուսաստանը և Թուրքիան չունեն միասնական դիրքորոշում Սիրիայի քրդական խմբավորումների հարցում

    Ռուսաստանը և Թուրքիան չունեն միասնական դիրքորոշում Սիրիայի քրդական զինված խմբավորումների հարցում։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Չինաստան կատարած այցի շրջանակներում։ «Թուրքիայի հետ չկա միասնական մոտեցում այն հարցում, թե որ քուրդ զինյալներն են ահաբեկիչ։ Մենք հասկանում ենք Թուրքիայի մտահոգությունները, բայց այնուամենայնիվ, պետք է տարանջատել հացահատիկը՝ մոլախոտից և հասկանալ, թե քրդական խմբավորումներից, որոնք են…

  • Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Մոսկվա

    Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Մոսկվա

    ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով փետրվարի 25-27-ն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կլինի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը: Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Միքայել Մելքումյանը, Վլադիմիր Վարդանյանը, Լիլիթ Մակունցը, Էդմոն Մարուքյանը, Արման Աբովյանը և Անուշ…

  • Անելու ենք տնտեսական հեղափոխություն | Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

    Անելու ենք տնտեսական հեղափոխություն | Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է իր ելույթը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 4-րդ (աշխատանքային) համաժողովի բացմանը: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/252533909024590/ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔՊ-ի հիմնադրման հանգամանքներն ու գաղափարախոսությունը։ Մինչեւ ՔՊ-ի ստեղծումը բոլոր քաղաքական պրոցեսները կառուցվում էին մի լիդերի շուրջ, ժողովուրդն էլ սպասում էր նրա իմաստուն որոշումներին։ Սակայն ընդդիմադիր շարժումները ձախողվում էին, հետևաբար, ըստ Փաշինյանի՝ ինչ-որ…

  • «Կառերեսվեք ավելի շատ պատժամիջոցների և մեկուսացման». Բոլթոն

    «Կառերեսվեք ավելի շատ պատժամիջոցների և մեկուսացման». Բոլթոն

    ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը թվիթերյան գրառման միջոցով անդրադարձել է Վենեսուելայում կատարվող իրադարձություններին. «Վենեսուելայի զինված ուժերն ունեն ընտրություն. Ապահովել ժողովրդավարություն, պաշտպանել քաղաքացիներին եւ թույլ տալ մարդասիրական օգնություն իրականացնել կամ առերեսվել ավելի շատ պատժամիջոցների եւ մեկուսացման»։ Venezuela’s military has a choice: Embrace democracy, protect civilians, and allow in humanitarian aid; or face even…

  • Փոխվարչապետ Ավինյանը ՀԲ պատվիրակության հետ քննարկում է ունեցել

    Փոխվարչապետ Ավինյանը ՀԲ պատվիրակության հետ քննարկում է ունեցել

    Ինչպես հայտնում է Փոխվարչապետ Տիրգան Ավինյանի ֆեյսբուքյան էջը, փոխվարչապետը փետրվարի 22-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի գլխավորած պատվիրակությանը, որին ներկա է եղել նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Հանդիպման հիմնական թեման բժշկական ապահովագրության համակարգի մշակման և ներդրման հարցերն են եղել: Ողջունելով հյուրերին՝ ընդգծել է, որ այժմ Հայաստանը գտնվում է իր պատմության այն փուլում, երբ բավարար…

  • ՌԴ ժողովրդական արտիստը Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին

    ՌԴ ժողովրդական արտիստը Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին

    «ԳԱԼԱ»-ն գրում է՝ Ալեքսեյ Սերեբրյակովը քննադատել է ռուսաստանցիներին՝ կեղծ հայրենասիրություն ցուցաբերելու համար, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Այդ մասին նա հայտնել է Լոնդոնում անցկացված համաժողովում ունեցած իր ելույթի ժամանակ: Սերեբրյակովի խոսքերով՝ դա կապված է նրա հետ, որ Ռուսաստանը վերջին 20 տարում մի քանի պատերազմ է ձեռնարկել: «Ես նկատի ունեմ Վրաստանը, Չեչնիան, Ուկրաինան, Սիրիան, նաեւ աֆրիկյան…

  • ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահին

    ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահին

    Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ  նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահ տիկին Կերստի Կալյուլայդին` Էստոնիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ: Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Էստոնիայի միջև առկա կառուցողական երկխոսությունն ու փոխշահավետ համագործակցությունը կընդլայնվեն և կխորանան։

  • Ադրբեջանցի լրագրողը խեղաթյուրում է փաստերը

    Ադրբեջանցի լրագրողը խեղաթյուրում է փաստերը

    Փետրվարի 1-ից 5-ը Հայաստանում էր ադրբեջանական «Թուրան» (Turan) անկախ լրատվական գործակալության խմբագիր Շահին Հաջիևը (Şahin Hacıyev)։ Իր այցելության տպավորություններով Հաջիևը կիսվել է երեք մասից բաղկացած հոդվածաշարում։ Այդ հոդվածներում նա անհիմն պնդումներ է անում Հայոց ցեղասպանության, Հայաստանում «ադրբեջանական» հուշարձանների և Սամվել Կարապետյանի ծագման մասին։ Հաջիևի այցը բավականին մեծ հետաքրքրություն էր արթնացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում։…

  • Լևոն Տեր-Պետրոսյանը՝ իր և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին

    Լևոն Տեր-Պետրոսյանը՝ իր և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին

    Գրեթե օր չի անցնում, որ այդ հարաբերությունների մասին որեւէ «սենսացիոն» լուր, անհեթեթություն, ակնհայտ սուտ կամ հերյուրանք հրապարակ չնետվի։ Սովորաբար ես դրանց չեմ արձագանքում եւ ուշադրության էլ չեմ արժանացնում։ Միայն երբեմն, լրագրողների համառությանը չդիմանալով, հերքումներով հանդես է գալիս իմ գրասենյակի մամլո քարտուղարը։ Ի՞նչ պատճառով է, արդ, որ խախտելով իմ սովորությունը, այս անգամ որոշել եմ դրանց անդրադառնալ…

  • «Վրացական երազանքը» խորհրդարանում կորցրեց սահմանադրական մեծամասնությունը

    «Վրացական երազանքը» խորհրդարանում կորցրեց սահմանադրական մեծամասնությունը

    «Վրացական երազանք» խմբակցության անդամ Բեքա Նացվլիշվիլին նույնպես լքեց խորհրդարանական մեծամասնությունը: Այս որոշման պատճառը նա նշել է կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված խորհրդարանական մեծամասնության որոշումը: Այսօր Վրաստանի խորհրդարանը չընդունեց Բեքա Նացվլիշվիլիի հեղինակած օրինագիծը՝ կուտակային կենսաթոշակային համակարգում փոփոխություններ մտցնելու մասին: Օրինագծին կողմ են քվեարկել 42 պատգամավոր, դեմ՝ 10-ը (Օրինագծի ընդունման համար նվազագույնն անհրաժեշտ էր 52 ձայն):Հատկանշական է, որ փետրվարի…