Տնտեսություն

Փոխվարչապետ Ավինյանը ՀԲ պատվիրակության հետ քննարկում է ունեցել

Ինչպես հայտնում է Փոխվարչապետ Տիրգան Ավինյանի ֆեյսբուքյան էջը, փոխվարչապետը փետրվարի 22-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի գլխավորած պատվիրակությանը, որին ներկա է եղել նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Հանդիպման հիմնական թեման բժշկական ապահովագրության համակարգի մշակման և ներդրման հարցերն են եղել:

Ողջունելով հյուրերին՝ ընդգծել է, որ այժմ Հայաստանը գտնվում է իր պատմության այն փուլում, երբ բավարար հնարավորություն և կամք կա իրականացնելու այնպիսի բարեփոխումներ, որոնք մեծապես կբարձրացնեն Հայաստանի քաղաքացիների բարեկեցությունը: Այդպիսի մի կարևոր բարեփոխում է բժշկական ապահովագրության ներդրումը:

Geplaatst door Tigran Avinyan / Տիգրան Ավինյան op Zaterdag 23 februari 2019

Արսեն Թորոսյանը ասել է, որ օրվա ընթացքում արդեն հնարավորություն են ունեցել միջազգային գործընկերների հետ միասին քննարկել բժշկական ապահովագրության հարցերը և աշխարհի տարբեր երկրներում գոյություն ունեցող մոդելների առավելությունները և թերությունները, և քննարկումները կշարունակվեն ստեղծվելիք աշխատանքային խմբի մակարդակով:

Սիլվի Բոսութղոն նշել է, որ ՀԲ-ի Հայաստանի հետ մոտակա չորս տարվա համագործակցության առաջնահերթությունները սահմանող «Երկրի գործընկերության շրջանակ» ռազմավարական փաստաթուղթում զգալի նշանակություն է տրված առողջապահության խնդիրներին և կառույցը պատրաստ է աջակցել կառավարությանը՝ այս ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար:

Geplaatst door Tigran Avinyan / Տիգրան Ավինյան op Zaterdag 23 februari 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ