Հասարակություն
Ազատ TV-ն ներկայացնում է հասարակական կարևոր հարցեր, սոցիալական արդարության խնդիրներ և քննարկումներ հասարակական զարգացումների մասին։
Վաչագան Ղազարյանը կալանավորվել է
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է իր պաշտպանյալի կալանավորման մասին լուրը: «Հիմա քննչական գործողություններ են ընթանում, այս պահին որևէ բան չեմ կարող ասել»,-Factor.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանը։ Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց,…
Քաղաքացիներն արյուն են հանձնում բալետի արտիստի համար
Նոյեմբերի 6-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարի ենթարկված Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստ Վահագն Մարգարյանը, հարազատների նախաձեռնությամբ, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Նոյեմբերի 15-ին վաղ առավոտից «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում բազմաթիվ մարդիկ շարունակում են արյուն հանձնել Վահագն Մարգարյանի համար։ Նրանք հիմնականում Օպերայի և բալետի թատրոնի…
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը նոր ղեկավար ունի
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի աշխատակազմին և պրոֆեսորադասախոսական կազմին է ներկայացրել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանին: Ներկայացնելով բուհի նոր ղեկավարին` Արայիկ Հարությունյանը նշել է, որ Արզումանյանի հետ մեծ հույսեր է կապում. «Ուզում եմ անդրադառնալ տիկին Արզումանյանի նշանակման առնչությամբ հանրային հարթակներում հնչող մեկնաբանություններին: Կարծիքներ են հնչում` եթե Բարձրագույն…
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կոռուպցիոն բնույթի հանցագործություններ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և կանխել է կոռուպցիոն բնույթի մի շարք հանցագործություններ, տեղեկացնում են ԱԱԾ լրատվական ծառայությունից։ Մասնավորապես՝ պարզված նախնական տվյալների համաձայն ՀՀ Արագածոտնի մարզի մի խումբ բնակիչներ, առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) և…
Դիլիջանի ոլորաններում փլուզված հենապատը ժամանակավորապես վերականգնվել է
Երևան-Սևան-Իջևան ( Մ4) միջպետական ավտոճանապարհի 83-րդ կմ-ում՝ Դիլիջանի ոլորաններում գտնվող մասնակի փլուզված ստորին հենապատը ժամանակավորապես վերականգնվել է։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հայտնում են, որ նկատի ունենալով անձրևային եղանակն ու մոտալուտ ձմեռը՝ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի հանձնարարությամբ՝ ճանապարհը սպասարկող «Ծովագյուղի» ՃՇՇ-ի աշխատակիցներն իրենց ուժերով խնդրին կարողացել են ժամանակավոր լուծում տալ։ Հենապատի հիմնանորոգման աշխատանքները…
Սայաթ-Նովա-Խանջյան խաչմերուկի լուսացույցները կտեղափոխվեն երթևեկելի մասի վրա
Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2018թ. նոյեմբերի 14-ին Երևան քաղաքի Սայաթ Նովայի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա: Այս մասին հայտնում են ՀՀ ճանապարհային ոստիկանությունից: Աղբյուր՝ armtimes.com
Beeline-ը գործարկել է «SMS ինֆո» ծառայությունը
Beeline-ը գործարկել է «SMS ինֆո» ծառայությունը, որը հնարավորություն է տալիս կազմակերպել զանգվածային հաղորդագրությունների տարածում։ Ծառայությունը հասանելի է կորպորատիվ հաճախորդների համար և թույլ է տալիս տարածել տեղեկատվական, կոմերցիոն և գովազդային հաղորդագրություններ, օրինակ՝ կոմունալ ծառայությունների հաշիվների, ծանուցումներ վթարային անջատումների մասին և այլն։ «Հաղորդագրությունների զանգվածային տարածումը թույլ է տալիս տեղեկատվությունը առավել արագ և ճիշտ ժամանակին հասցնել թիրախային լսարանին,…
Վալերի Բրյուսովի անվան համալսարանում Արգենտինական կենտրոն կբացվի
Կոնվերս Բանկը կֆինանսավորի Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում Արգենտինական կենտրոնի բացման աշխատանքները: Այս նպատակով կնքվել է համագործակցության հուշագիր: Հուշագրով Կոնվերս Բանկը ստանձնել է Արգենտինական կենտրոնի բացման նպատակով դասասենյակի նորոգման, տեխնիկական համալրման և կահավորման ծախսերը: «Կրթական միջավայրի ձևավորման, զարգացման և խրախուսման ծրագրերին մասնակցությունը Կոնվերս Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորագույն ուղղություններից է: Վալերի Բրյուսովի անվան…
Պահանջարկը մեծ է, բնակարանային ֆոնդը` քիչ. Հայկ Մարության
Երևանի ավագանու այսօրվա նիստի ընթացքում ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը բարձրաձայնեց Քարվաճառից տեղափոխված ընտանիքի հարցը: «Արդյոք մենք չե՞նք դատարկում սահմանային շրջանները, ես կցանկանային, որ քաղաքապետարանը միշտ փորձեր պարզել ընտանիքը կցանկանա՞ վերադառնալ Արցախ, որպեսզի նրանց էլ ավելի լավ պայմաններ առաջարկվեր»,- նշեց ավագանու անդամը: Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ իր հերթին հայտարարեց, որ խնդիրներն իսկապես շատ…
30-ամյա տղամարդը դաժան ծեծի է ենթարկել 20-ամյա կնոջը, ով հիվանդանոցում մահացել է
Հիվանդանոցից նոյեմբերի 11-ին, ժամը 09.05-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ Արին Բերդի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել 1998 թ. ծնված Քրիստինե Իսկանդարյանին:«Արմենպրես» ին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տանը վիճաբանության ժամանակ 1988 թ. ծնված Իլլարիոն…
Նոյեմբերի 14-ին կանցկացվի հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում
Նոյեմբերի 14-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացևրին ԱՀ արտաքին գործերի նախարարությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն…
Երևանում ջրահեռացման համակարգը մաքրման կարիք ունի
Երևանում ջրահեռացման համակարգը անհապաղ մաքրման աշխատանքների կարիք ունի։ Այս մասին նոյեմբերի 12-ին՝ լրագրողների հետ զրույցում ասաց բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը։ Նրա խոսքով՝ հարցի համակարգային լուծման համար անհրաժեշտ է խնդրի համալիր ուսումնասիրություն կատարել համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների մակարդակով. «Մեծ հույսեր ենք կապում մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնում Արթուր Մեսչյանի նշանակման հետ, որը, հույս ունենք,…
26 տոննա բանանով բարձված բեռնատարը շրջվել է
Արմավիրի մարզում, այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։30-ի սահմաններում Վրաստանի Քութաիսի քաղաքի բնակիչ՝ 52-ամյա Կաչե Չիլաձե Բադրին Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում՝ Էջմիածնի վարչական տարածքում, իր վարած Daweoo մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուտ եւ կողաշրջվելով հայտնվել ձորակում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ…
Մեկնարկել է «Ռուս նկարիչները եւ Փարիզը» կրթական ծրագիրը
Նոյեմբերի 5-ին Լոռու մարզի Դեբետ համայնքի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում մեկնարկել է «Ռուս նկարիչները եւ Փարիզը» կրթական ծրագիրը: Նախագիծը նվիրված է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին: Ռուսական արվեստի թանգարանի նախաձեռնությամբ (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու), «Ռոստելեկոմ» Հայաստանի հովանավորությամբ եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (ՔՈԱՖ) աջակցությամբ անցկացվող ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել թանգարան-համայնք համագործակցությունը, ինտերակտիվ դասախոսության եւ լինոփորագրություն վարպետության դասի…














