fbpx
Հասարակություն

Վաչագան Ղազարյանը կալանավորվել է

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է իր պաշտպանյալի կալանավորման մասին լուրը:

«Հիմա քննչական գործողություններ են ընթանում, այս պահին որևէ բան չեմ կարող ասել»,-Factor.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանը։ Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Վաչագան Ղազարյանը կալանավորվել է։

Նշենք, որ մամուլում լուրեր են տարածվել, որ Վաչագան Ղազարյանն արդեն կալանավորվել է։ Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը կալանավորվել էր հունիսի 28-ին, իսկ հուլիսի 24-ին 1 մլրդ դրա գրավի դիմաց ազատ արձակվել։

Նշենք, որ Վաչագան Ղազարյանին ապօրինի հարստացման մեղադրանք է առաջադրվել: Ըստ մեղադրանքի՝ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին՝ հայտարարագրման ենթակա տվյալները:

Աղբյուր՝ factor.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ