Սպորտ

Ազատ TV-ն անդրադառնում է սպորտային աշխարհի իրադարձություններին՝ ազգային առաջնություններից մինչև միջազգային մրցաշարեր։

  • Դենիս Թումասյանը ՝ Հայաստանի բարձրագույն խմբում

    Դենիս Թումասյանը ՝ Հայաստանի բարձրագույն խմբում

    Ֆոջտբոլի Հայաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Ալաշկերտ» ակումբը, իր առաջին նշանակալի ձեռքբերումը կատարեց ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Թիմի կազմը համալրել է փորձառու կենտրոնական պաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Դենիս Թումասյանը: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի օգոստոսը: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Թումասյանը «Ալաշկերտ» է տեղափոխվել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Ուֆայից»: Կարիերայի…

  • Ռոնալդուն նոր ռեկորդ է սահմանել Իտալական Ա Սերիայում

    Ռոնալդուն նոր ռեկորդ է սահմանել Իտալական Ա Սերիայում

    Իտալիայի Ա Սերիայի հերթական տուրում Թուրինի «Յուվենտուսը» մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է «Լացիոյին»: Թուրինցիների երրորդ գոլը հեղինակել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը պատմական նվաճման է հասել: Ֆուտբոլիստը Ա Սերիայի պատմության ընթացքում 24 տարվա մեջ դարձել է առաջին խաղացողը, որը 8 անընդմեջ արտագնա խաղում աչքի է ընկնում խփած գոլով: Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» ընթանում…

  • Արոնյանը հաղթեց Նայջլ Շորթին

    Արոնյանը հաղթեց Նայջլ Շորթին

    Ջիբրալթարում ընթացող Gibraltar Masters-ի 6-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով հաղթել է անգլիացի Նայջլ Շորթին: Հաղթանակը գրանցվել է 52-րդ քայլում: Այս հաղթանակից հետո Արոնյանն իր ակտիվում գրանցել է 5 միավոր և կիսում է 1-7-րդ տեղերը մրցաշարային աղյուսակում: Մրցաշարի գործող հաղթողը նախորդ տուրում հաղթել էր արգենտինացի Ֆերնանդո Պերալտային: Հաղորդում է armsport.am-ը։

  • 35 վայրկյան և ՝վերջ. Bellator 214 եզրափակիչ

    35 վայրկյան և ՝վերջ. Bellator 214 եզրափակիչ

    Հունվարի 26-ին Ինգլվուդում կայացել է «Bellator»-ի Գրան-Պրիի եզրափակիչ մենամարտը: Ծանր քաշային կարգում մրցեցել են Ֆյոդոր Եմելյանենկոն և Ռայան Բեյդերը: Սա Bellator 214 մրցաշարի գլխավոր իրադարձությունն էր: Մենամարտն ավարտվեց Բեյդերի վստահ հաղթանակով: Ամերիկացին հենց առաջին ռաունդում նոկաուտի ենթարկեց ռուս մարզիկին: Մենամարտը տևեց կես րոպեից քիչ ավել։ Հիշեցնենք, որ մինչև եզրափակիչ հասնելը Եմելյանենկոն ժամանակից շուտ հաղթանակի էր հասել Ֆրենկ…

  • Արոնյանը և Մելքումյանը հաղթանակներ տոնեցին Ջիբրալթարում

    Արոնյանը և Մելքումյանը հաղթանակներ տոնեցին Ջիբրալթարում

    Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի երկու անդամները՝ Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը շարունակում են ելույթները Ջիբրալթարում: Մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանը հաղթեց արգենտինացի Ֆերնանդո Պերալտային, իսկ Հրանտ Մելքումյանը՝ Սումիյա Բիլգունին: Էլինա Դանիելյան ստացավ կես միավոր: Այժմ Արոնյանն ունի 4 միավոր և երկու առաջատարներից հետ է կես միավորով: Հրանտ Մելքումյանն ունի միայն 3,5 միավոր: Ջիբրալթարի միջազգային մրցաշարին մասնակցում…

  • «Արցախը» ակումբը պայմանագիր է կնքել կոտ դ`իվուարցի երկու ֆուտբոլիստների հետ

    «Արցախը» ակումբը պայմանագիր է կնքել կոտ դ`իվուարցի երկու ֆուտբոլիստների հետ

    Հայաստանի Բարձրագույն խումբը ներկայացնող «Արցախը» պայմանագիր է կնքել կոտ դ`իվուարցի երկու ֆուտբոլիստների հետ: Տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը: 22-ամյա հարձակվող Ուիլֆրեդ Էզան մինչ «Արցախ» տեղափոխվելը հանդես է եկել բելառուսական «Գոմելում»: 20-ամյա կիսապաշտպան Ջեո Դենի Էքրան էլ խաղացել է մոլդովական «Սաքսան» ակումբում։ «Արցախը» հաջող ֆուտբոլային կարիերա և թիմում արդյունավետ խաղ է մաղթել իր նորեկներին։ Գրում է…

  • Արսենալը հետաքրքրված է Պերիշիչի ծառայություններով

    Արսենալը հետաքրքրված է Պերիշիչի ծառայություններով

    Լոնդոնի «Արսենալ»-ը հետաքրքրված է Միլանի «Ինտեր»-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Իվան Պերիշիչի ծառայություններով: Լոնդոնցիները ցանկանում են վարձակալել ֆուտբոլիստին հետագայում 35 մլն ֆունտով ամբողջական տրանսֆերը գնելու պայմանով: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է BBC-ի լրագրող Դևիդ Օռնշտեյնը: Ըստ իտալական ԶԼՄ-ների՝ իտալական ակումբը պատրաստ է բաժանվել Խորվաթիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստից 35-40 միլիոնի դիմաց: Պերիշիչը Ա սերիայի ընթացիկ…

  • Արգենտինայի հավաքականի կիսապաշտպանը կտեղափոխվի ՊՍԺ

    Արգենտինայի հավաքականի կիսապաշտպանը կտեղափոխվի ՊՍԺ

    Ռուսական «Զենիթ»-ի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը առաջիկա ժամերին կարող է տեղափոխվել ՊՍԺ: Ըստ RMC Sport պարբերականի՝ Արգենտինայի հավաքականի 24-ամյա կիսապաշտպանը արդեն ժամանել է Փարիզ `4.5 տարի պայմանագիր կնքելու համար: Ըստ աղբյուրի՝ արգենտինացու տրանսֆերի համար փարիզցիները կվճարեն 40 մլն եվրո, ինչպես նաև 5 մլն կվճարվի բոնուսների տեսքով: Պարեդեսը «Զենիթ» է տեղափոխվել 2017 թվականին «Ռոմա»-ից 23 մլն եվրոյով:…

  • Ճապոնուհին հաղթեց Australian Open-ի եզրափակչում և դարձավ չեմպիոն

    Ճապոնուհին հաղթեց Australian Open-ի եզրափակչում և դարձավ չեմպիոն

    Մելբուրնում ավարտվեց Ավստրալիայի Բաց առաջնության կանանց մրցաշարը: Վճռորոշ խաղում ճապոնուհի Նաոմի Օսական 7-6(2), 5-7, 6-4 հաշվով առավելության հասավ Չեխիայի ներկայացուցիչ Պետրա Կվիտովայի նկատմամբ: 2 ժամ 27 րոպե տևած հանդիպման ընթացքում Օսակայի ակտիվում գրանցվեց 3 բրեյք-փոինթ, 9 էյս, 4 կրկնակի սխալ, իսկ Կվիտովայի ակտիվում 5 էյս, 4 կրկնակի սխալ: Այսպիսով, Օսական կդառնա աշխարհի առաջին ռակետ՝ WTA…

  • Նեյմարի հանդեպ մրցավարները պետք է ավելի ուշադիր լինեն․ Նեյմարի հայր

    Նեյմարի հանդեպ մրցավարները պետք է ավելի ուշադիր լինեն․ Նեյմարի հայր

    ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հանդեպ մրցավարները պետք է ավելի ուշադիր լինեն և պաշտպանեն նրան: Այսպիսի կարծիք է հայտնել է ֆուտբոլիստի հայրը`գրելով Instagram-ի իր էջում. Բրազիլացին վնասվածք է ստացել Ֆրանսիայի Գավաթի 1/16 եզրափակչում` «Ստրասբուրգի» հետ խաղում (2:0). «Այն եզրահանգմանն ենք եկել, որ բախտը ժպտացել է ոդուս: Նա կարող էր հաշմանդամ դառնալ: Եթե նա ընկնում է, բոլորը կարծում…

  • Ռուս թենիսիտուհին ցանկանում է հայտնվել լավագույն տասնյակում

    Ռուս թենիսիտուհին ցանկանում է հայտնվել լավագույն տասնյակում

    Ռուս թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը պատմել է վնասվածքից ապաքինման և Սանկտ Պետերբուրգում կայանալիք մրցաշարում իր նպատակների մասին: «Ինչպե՞ս է անցնում ապաքինումը: Լավ, ամեն ինչ լավ է ընթանում: Նախորդ տարի՞ն: Ինձ համար կարևոր էր US Open-ում խաղը Անժելիկա Կերբերի դեմ: Ես շատ լավ խաղացի, ու թեև պարտվեցի, ինձ համար այդ խաղը շատ կարևոր էր: Ես վստահություն զգացի…

  • Ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը դուրս մնաց Թել-Ավիվի Գրան Պրիի հետագա պայքարից

    Ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը դուրս մնաց Թել-Ավիվի Գրան Պրիի հետագա պայքարից

    Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամներից Ֆերդինանդ Կարապետյանը մեկնարկեց Թել-Ավիվի Գրան Պրիիում: Գրան Պրիի առաջին գոտեմարտում Կարապետյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Լեխ Եդիևի հետ և գերազանցեց նրան: Հաջորդ փուլում հայաստանցի մարզիկի հակառակորդը Տաջիկստանը ներկայացնող Բեհրուզի Խոջազոդավն էր: Այս գոտեմարտում Կարապետյանը պարտվեց և դուրս մնաց հետագա պայքարից, հայտնում է 1in.am-ը: Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ ունի 90 կգ քաշային կարգում,…

  • Արսենալի մարզիչը անդրադարձել է Մանչեսթեր Յունայթեդից կրած պարտությանը

    Արսենալի մարզիչը անդրադարձել է Մանչեսթեր Յունայթեդից կրած պարտությանը

    «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին խոսել է Անգլիայի Գավաթում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտության մասին (1:3). «Նրանք մահացու արդյունավետություն ունեին 90 րոպեների ընթացքում: Մենք նույնպես գոլային պահեր ունեինք, սակայն չկարողացանք դրանք հաջող իրացնել: Ահա և արդյունքը: Մեր խաղային ծրագիրն աշխատեց: Մենք ճնշում էինք մրցակցին, ունեինք պահեր, սակայն երկրորդ խաղակեսում ռիսկի դիմեցինք: Տղաները լավ աշխատանք կատարեցին հաղթանակի…

  • Արսեն Ջուլֆալակյանը՝ Ֆիզկուլտինստիտուտի հոգաբարձուների խորհուրդի նախագահ

    Արսեն Ջուլֆալակյանը՝ Ֆիզկուլտինստիտուտի հոգաբարձուների խորհուրդի նախագահ

    «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն ընտրվել է Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդի նախագահ։ «Հարգելի՛ հայրենակիցներ, սիրով տեղեկացնում եմ, որ ընտրվել եմ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդի նախագահ։ Ընտրվել եմ միաձայն, ինչն,իհարկե, անչափ հաճելի է, բայց և միևնույն ժամանակ՝ էլ ավելի պարտավորեցնող։ Աշխատանքի ընթացքում պատրաստ եմ համագործակցության…

  • Արսենալը դուրս մնաց գավաթի խաղարկությունից

    Արսենալը դուրս մնաց գավաթի խաղարկությունից

    Լոնդոնի «Արսենալ»-ը դուրս մնաց Անգլիայի գավաթի խաղարկությունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Արսենալ»-ը ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: «Կարմիր սատանանները» Ալեքսիս Սանչեսի, Ջեսի Լինգարդի և Անտոնի Մարտիալի խփած գոլերի շնորհիվ հաղթեցին 1:3 հաշվով: «Զինագործներից» մեկ գնդակը խփեց Օբամեյանգը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռևս չի հայտավորվում «Արսենալ»-ի կազմում, քանի որ վերականգնվում է վնասվածքից: