Եվրահանգրվան

Եվրահանգրվանը Ձեզ է ներկայացնում եվրոպական լրահոսից առանձնացված ամենահետաքրքիր ու կարևոր նորությունները՝ ծանոթացնելու քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակությանին, սպորտային և այլ հիշարժան, ուշագրավ իրադարձություններին ու դեմքերին:

  • Բարսելոնան 1 միլիարդ եվրոյից ավելի պարտք ունի

    Բարսելոնան 1 միլիարդ եվրոյից ավելի պարտք ունի

    «Բարսելոնան» ներկայացրել է տարվա ֆինանսական հաշվետվությունը, որից պարզ է դառնում, որ ակումբը ծանր իրավիճակում է: Ըստ հաշվետվության ակումբի ընդհանուր պարտքը կազմում 1,173 միլիարդ եվրո: Այդ գումարից 730 միլիոնը պարտավորություններն են, որոնք կատալոնացիները պետք է կատարեն կարճ ժամանակահատվածում, իսկ 488,4 միլիոնը նախորդ տարվա վնասներն են: Եվս 265 միլիոն «Բարսելոնան» պետք է վճարի վարկային կազմակերպություններին, 164 միլիոն էլ՝…

  • ԱԳ նախարարը հանդիպել է Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարարի հետ

    ԱԳ նախարարը հանդիպել է Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարարի հետ

    Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 17-ին հանդիպում ունեցավ Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի, եվրոպական գործերի, արտաքին առևտրի և դաշնային մշակութային հաստատությունների նախարար Սոֆի Վիլմեսի հետ։ ԱԳ նախարարները քննարկեցին երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության առավել ամրապնդման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր: Որպես առաջնահերթություն…

  • Իսպանիայի կոնգրեսի 21 պատգամավոր և 15 սենատոր կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը

    Իսպանիայի կոնգրեսի 21 պատգամավոր և 15 սենատոր կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը

    Իսպանիայում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ Իսպանիայի կոնգրեսի 21 պատգամավոր և 15 սենատոր համատեղ հայտարարություն են տարածել, որում դատապարտում են թուրք-ադրբեջանական ագրեսիան ընդդեմ Հայաստանի և Արցախի: «Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ Արցախի քաղաքացիների խաղաղ կյանքի իրավունքն ապահովելու համար», – ասված է հայտարարության մեջ:

  • ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում ապահովել հրադադար

    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում ապահովել հրադադար

    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (ՌԴ-ից Իգոր Պոպով, Ֆրանսիայից Սթեֆան Վիսկոնտի և ԱՄՆ-ից Էնդրյու Շոֆեր) հանդես են եկել հայտարարությամբ: «Համանախագահները տագնապով նշում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ շարունակվող բռնության մասին։ Համանախագահները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ են անում անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության համաձայն ստանձնած պարտավորությունների լիակատար կատարման ուղղությամբ՝…

  • Ազատագրված շրջանները զարգացնելը օրվա հրամայական է յուրաքանչյուր հայի համար. «Մանթաշով» գործարարների միության անդամ

    Ազատագրված շրջանները զարգացնելը օրվա հրամայական է յուրաքանչյուր հայի համար. «Մանթաշով» գործարարների միության անդամ

    Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր azat.tv-ն, «Մանթաշով» գործարարների միության անդամները սեպտեմբերի 18-20-ը եռօրյա այց էին կատարել Արցախ: Նպատակը Արցախի ներդրումային միջավայրին ծանոթանալն էր, ազատագրված տարածքներում, հատկապես Քարվաճառում, ներդրումային-զբոսաշրջային ծրագրեր իրականացնելու հնարավորությունն էր: azat.tv-ն զրուցել է «Հեզ ընդ Նեզ» ՍՊԸ տնօրեն և «Զաքարյան քոնսթրաքշն սոլուշնս» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդգար Զաքարյանի հետ՝ ցանկանալով մանրամասներ պարզել արցախյան այցի,…

  • Իտալիայում կարող է արգելվել Ryanair-ի թռիչքները կանոնների խախտումների պատճառով

    Իտալիայում կարող է արգելվել Ryanair-ի թռիչքները կանոնների խախտումների պատճառով

    «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ Իտալիայի Քաղավիացիայի ազգային գործակալությունը (ENAC) հայտնում է, որ հնարավոր է՝  չեղյալ հայտարարվի իռլանդական ցածր գներով Ryanair ավիաընկերության թռիչքների թույլտվությունը։ Ավիաընկերությունը խախտել է համավարակի հետ կապված անվտանգության կանոնները։ Euronews-ի հաղորդմամբ էլ՝ Ryanair-ը հերքել է իտալական կարգավորողի մեղադրանքները: «Մեր հաճախորդները կարող են վստահ լինել, որ մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի նվազեցնենք ուղեւորների շփումները ինչպես…

  • Ոստիկանությունը փակել է Բարսելոնայի մարդաշատ լողափը կորոնավիրուսի պատճառով

    Ոստիկանությունը փակել է Բարսելոնայի մարդաշատ լողափը կորոնավիրուսի պատճառով

    Բարսելոնայի ոստիկանությունը փակել է քաղաքի լողափների տարածք տանող մուտքը։ Բնակչությունը անտեսել է իշխանությունների տանը մնալու հորդորը՝ կորոնավիրուսի նոր ալիքի պայմաններում: Ոստիկաններն լողափ մուտք գործելիս բարձրախոսներով հայտարարել են, որ հավաքված բազմությունը հեռանա, քանի որ նրանք չեն պահպանում սոցիալական հեռավորությունը և վարակման ռիսկը բարձր է։ Կատալոնիայի առողջապահական մարմինները շաբաթ օրը հաղորդել են, որ ամեն օր ավելի քան…

  • ԵՄ հետկորոնավիուսյան գործարք. բանակցությունները 4 օր է ինչ շարունակվում են

    ԵՄ հետկորոնավիուսյան գործարք. բանակցությունները 4 օր է ինչ շարունակվում են

    Հետկորոնավիրուսյան վերականգնման հիմնադրամի պայմանագրի համաձայնության ձեռքբերման շուրջ ԵՄ բանակցությունները 4 օր է ինչ շարունակվում են։ Հիմնական խնդիրն այն է, որ ծանր վնաս կրած երկրները՝ Իսպանիան, Իտալիան  ցանկանում են քիչ ֆինանսավորում անել։ Առաջարկվող 750 միլիարդ եվրո կազմող ընդհանուր փաթեթը չափազանց մեծ է, ուստի «տնտեսող» երկրներն առաջարկում են սահմանափակվել 390 միլիարդ եվրոյով։ Աղբյուրը՝ bbc.com․

  • Նիդերլանդներն ուսումնասիրում է կարճատև թռիչքների այլընտրանքը

    Նիդերլանդներն ուսումնասիրում է կարճատև թռիչքների այլընտրանքը

    Նիդերլանդցիները նպատակ ունեն առաջինը մշակել հիպերլուփը (հայերեն՝ հիպերհանգույց) և նախատեսում են հաջորդ տարի Գրոնինգենում եվրոպական կենտրոն բացել: Այն ստորգետնյա ավանդական գնացքների այլընտրանքն է՝ մարդատար կամ բեռնատար ուղևորությունների համար նախատեսված վակուումային գնացք, ինքնաթիռի նման արագընթաց, որի պատճառով էլ կոչվում է հիպերլուփ։ Աղբյուրը՝ aljazeera.com․

  • Արքայադուստր Բեատրիսը և Էդոարդո Մապելի Մոզցին ամուսնացել են (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Արքայադուստր Բեատրիսը և Էդոարդո Մապելի Մոզցին ամուսնացել են (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Բուքինգհեմյան պալատը կիսվում է Արքայադուստր Բեատրիսի և Էդոարդոյի հարսանեկան երկու նոր լուսանկարներով՝ շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար: Արքայադուստր Բեատրիսը և Էդոարդո Մապելի Մոզցին ուրբաթ օրը գաղտնի ամուսնական արարողություն են իրականացրել Ուինդսորի «All Saints Chapel» -մատուռում, իսկ կիրակի օրը Բուքինգհեմյան պալատը հրապարակել է այդ առիթից երկու նոր լուսանկար։ Թագավորական ընտանիքի պաշտոնական Instagram-ի էջում գրված է. «Յորքի արքայադուստր…

  • Փարիզում բացվել է լողացող կինոթատրոն Սենա գետի վրա

    Փարիզում բացվել է լողացող կինոթատրոն Սենա գետի վրա

    Կորոնավիրուսի ժամանակաշրջանում Փարիզում բացվեց փակ տարածքներում գործող կինոթատրոնների այլընտրանքը՝ լողացող կինոթատրոնը Սենա գետի ափին։ «Փարիզի տեսարժան վայրերը» ամենամյա նախագիծ է, երբ ջրառատ Սենա գետի ափը դառնում է լողափ։ Այս տարի կազմակերպիչները համագործակցեցին MK2 Cinemas-ի հետ և հուլիսի 18-ին հնարավորություն ընձեռնվեց դիտելու 2018 թվականի «Le Grand Bain» ֆրանսիական կատագերկության անվճար ցուցադրությունը 38 էլեկտրական նավակների կամ գետի…

  • Covid-19-ի 6 «տեսակներ».  DAILYMAIL

    Covid-19-ի 6 «տեսակներ». DAILYMAIL

    Կորոնավիրուսը լինում է վեց տարբեր դրսևորումներ և յուրաքան չյուրն ունի սիմպտոմների համապատասխան ձևեր։ Այս մասին գրում է dailymail-ը՝ հղում անելով Լոնդոնի Քինգ քոլեջի ուսումնասիրություններին։ Լոնդոնի Քինգ քոլեջը «Կորոնավիրուսի ախտանիշների ուսումնասիրություն» հավելվածի միջոցով հավաքագրված տվյալների հիման վրա՝ պացիենտների նախնական սիմպտոմների մշակմամբ, հնարավոր է դառնում կանխատեսել վարակակիրը հոսպիտալացվելու է, թե ոչ։ Հավելվածի միջոցով, մարտ և ապրիլ ամիսներին…

  • 5 նորություններ ԵվրաՀանգրվանից

    5 նորություններ ԵվրաՀանգրվանից

    Ոչ մի գրկախառնություն․ ԵՄ գագաթնաժողովը բացվում է՝ պահպանելով covid-19-ի կանոնները։ Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի մասնակիցներին հորդորել են կրել դիմակներ և խուսափել ձեռքսեղմումներից։ Սրահները ախտահանվելու են, օդը մաքրվելու է, իսկ ձեռք սեղմումները արգելվելու են։ Այս ամենն արվում է 2 օր տևող քննարկումների ընթացքում 27 պետությունների ղեկավար կազմի առողջությունն ապահովելու համար։ Ուրբաթ և շաբաթ օրը կայանալիք հանդիպմանը նախատեսվում…

  • Բուլղարիայի վարչապետը աշխատանքից հեռացրեց երեք նախարարների

    Բուլղարիայի վարչապետը աշխատանքից հեռացրեց երեք նախարարների

    Euronews-ը գրում է, որ Բուլղարիայի վարչապետը աշխատանքից հեռացրել է երեք նախարարների՝ մեկ շաբաթ տևած հակամրցակցային բողոքի ցույցի պատճառով: Չորեքշաբթի օրը Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը հեռացրեց իր ամենաազդեցիկ նախարարներից երեքին՝ ֆինանսների, էկոնոմիկայի և ներքին գործերի, մեկ շաբաթ տևած բողոքի ակցիաները չդադարելու արդյունքում՝ պահանջելով իրենց սեփական հրաժարականը: Սակայն Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հավաքված հոծ բազմությունը կշարունակի բողոքի ցույցը,…