Եվրահանգրվան

Եվրահանգրվանը Ձեզ է ներկայացնում եվրոպական լրահոսից առանձնացված ամենահետաքրքիր ու կարևոր նորությունները՝ ծանոթացնելու քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակությանին, սպորտային և այլ հիշարժան, ուշագրավ իրադարձություններին ու դեմքերին:

  • ԵՄ-ն և ԱՀԿ-ն ՀՀ առողջապահության նախարարությանն են փոխանցել թոքերի արհեստական շնչառության 22 սարքավորում

    ԵՄ-ն և ԱՀԿ-ն ՀՀ առողջապահության նախարարությանն են փոխանցել թոքերի արհեստական շնչառության 22 սարքավորում

    Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն Հայաստանի առողջապահության նախարարությանն են փոխանցել թոքերի արհեստական շնչառության 22 սարքավորում, որոնք կարող են փրկել COVID-19-ով հիվանդների կյանքը հիվանդության ծանր ընթացքի դեպքում։ Սարքավորումները տրամադրվել են երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը Հայաստանի առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի, ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևի…

  • Նիդերլանդների դիրքորոշումն է՝ պետք է վերադարձվեն բոլոր ռազմագերիները

    Նիդերլանդների դիրքորոշումն է՝ պետք է վերադարձվեն բոլոր ռազմագերիները

    Նիդերլանդների Խորհրդարանում երկար հարցուպատասխան է ընթացել խորհրդարանականների ու երկրի արտգործ նախարար Սիգրիդ Կաախի միջև։ Թեման՝ Ադրբեջանա-թուրքական ագրեսիան, ԵՄ-Ադրբեջան հարաբերություններն ու տարբեր պատժամիջոցներ կիրառելն է եղել։ Իսկ մինչ այդ ԱԳ նախարարը նամակ էր հղել Խորհրդարանին, որում նա մանամասն անդրադարձ էր կատարել Արցախյան հարցին։ Նա վերահաստատել է Նիդերլանդների դիրքորոշումը՝ հարցի խաղաղ ու վերջնական կարգավորմանը միասնական ջանքերով հասնելու…

  • Ֆրանսիան ողջունել է գերիների ազատ արձակումն ու քարտեզի փոխանցումը

    Ֆրանսիան ողջունել է գերիների ազատ արձակումն ու քարտեզի փոխանցումը

    Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է նաև հայ գերիների վերադարձմանը։ Այդ երկրի ԱԳՆ-ն ողջունել է 15 հայ գերիների ազատ արձակումն ու Հայաստանի կողմից ականապատ քարտեզի փոխանցումը Ադրբեջանին։ Նշվում է, որ այս քայլը կնպաստի լարվածության թուլացմանն ու վստահության վերականգնմանը։ Ֆրանսիան նաև կողմերին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմն ու կատարել նոյեմբերի 9-ի…

  • ԵԱՀԿ նախագահը ողջունել է գերիների վերադարձն ու քարտեզի փոխանցումը

    ԵԱՀԿ նախագահը ողջունել է գերիների վերադարձն ու քարտեզի փոխանցումը

    Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ազատ է արձակել հայ գերիներից 15-ին, որոնք արդեն Հայաստանում են։ ՀՀ-ն էլ իր հերթին Ադրբեջանին էր փոխանցել ականապատ տարածքների քարտեզ։ Նիկոլ Փաշինյանը սա բնութագրեց ոչ թե գերիների փոխանակում քարտեզ հետ, այլ դրական քայլ՝ ի պատասխան դրական քայլի։ Այս իրադարձությանը Twitter-ի իր էջում անդրադարձել է նաև ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն։…

  • ԵԱՀԿ նախագահ Անն Լինդեն կոչ է արել վերսկսել ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցությունները

    ԵԱՀԿ նախագահ Անն Լինդեն կոչ է արել վերսկսել ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցությունները

    ԵԱՀԿ նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն տեսակապով ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսին առընթեր Հելսինկյան կոմիտեի հանդիպմանը, որի շրջանակում Բաքվին և Երևանին կոչ է արել վերսկսել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունները։ Անն Լինդեն կարևոր է համարել, որ Ռուսաստանին հաջողվել է հասնել կրակի դադարեցմանը։ ԱՄՆ Կոնգրեսին առընթեր Հելսինկյան կոմիտեի հանդիպմանը նվիրված էր ԵԱՀԿ-ում Շվեդիայի նախագահության մարտահրավերներին:

  • ԵՄ-ում արդեն 1 միլիոնից ավել քովիդ-անձնագիր է տրվել

    ԵՄ-ում արդեն 1 միլիոնից ավել քովիդ-անձնագիր է տրվել

    Եվրախորհրդարանի նիստի ընթացքում ԵԽ պաշտոնյան տվյալներ է հնչեցրել, որի համաձայն՝ Եվրամիության տարածքում արդեն ավելի քան մեկ միլիոն անձնագիր է տրվել քաղաքացիներին, որոնք վկայում են կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու մասին։ Այս մասին հայտնում է The Local-ը։ Նշվում է, որ արդեն կա հարթակ, որտեղ հնարավոր է ստուգել տրվող փաստաթղթի իսկությունը։ Ըստ աղբյուրի՝ պատվաստման մասին վկայող անձնագրեր են…

  • ԵՄ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում՝ լուծել հումանիտար խնդիրները

    ԵՄ-ն Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում՝ լուծել հումանիտար խնդիրները

    Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության  մամուլի խոսնակ Պետեր Ստանոն Twitter-ի իր էջում անդրադարձել է Քարվաճառում (Քելբաջար) ականից պայթած ադրբեջանական ավտոմեքենայի հարցին ու եղած հումանիտար խնդիրներին։ Նա գրել է, որ քաղաքացիական անձանց շրջանում զոհեր տալը պետք է կանխել։ Ըստ Ստանոյի՝ պետք է փոխանակվել ողջ ինֆորմացիայով, որն անհրաժեշտ է ականազերծման համար։ Նա նշել է, որ Եվրամիությունը կոչ է…

  • Փաշինյանն ու Միշելը քննարկել են ԵՄ-ի հետ պայմանագրի ընթացքը

    Փաշինյանն ու Միշելը քննարկել են ԵՄ-ի հետ պայմանագրի ընթացքը

    Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին։ Առանձնազրույցում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքը, այս տարվա մարտի 1-ից ուժի մեջ մտած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում նախատեսվող ծրագրերը, մասնավորապես, մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների և ժողովրդավարության ամրապնդմանը միտված համատեղ միջոցառումներն ու գործողությունները: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ…

  • ԵՄ դեսպանն այցելել է Մեղրի

    ԵՄ դեսպանն այցելել է Մեղրի

    Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինին այց է կատարել Սյունիք։ Այցի 2-րդ օրը Վիկտորինին եղել է Մեղրիում։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Եվրամիության Facebook-ի էջից։ Նշվում է, որ Հայ-իրանական պետական սահմանին՝ դեսպանը հանդիպել է ՀՀ պետական կամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ԵՄ-ի կողմից ՎԶԵԲ-ի հետ գործընկերությամբ ֆինանսավորվող՝ Մեղրու սահմանային անցակետի արդիականացման ուղղությամբ ծրագրված աշխատանքները։ Դեսպան Վիկտորինն…

  • ԵՄ արտգործնախարարները կայցելեն Հայաստան

    ԵՄ արտգործնախարարները կայցելեն Հայաստան

    Եվրամիության արտաքին գործերի նախարարները կայցելեն Հայաստան, Ադրբեջան և Վրաստան։ Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Նա ասել է, որ այց իր անունից է լինելու ու նպատակն է հաստատել իրենց պատրաստակամությունը՝ մասնակցելու տարածաշրջանային զարգացումներին։

  • Հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի հաջողությունները ներկայացվել է միջազգային գործընկերներին

    Հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի հաջողությունները ներկայացվել է միջազգային գործընկերներին

    ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 20-ին մասնակցել է «Խթանելով բարեվարքության բարեփոխումների օրակարգերն Արևելյան գործընկերությունում» ԵՄ արևելյան գործընկերության ծրագրի բարձր մակարդակի հանդիպմանը: Ծրագիրը համատեղ իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի, Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության և Բաց կառավարման գործընկերության կողմից, հայտնում են ՀՀ ԱՆ պաշտոնական կայքից։ Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին միջոցառման հրավերի համար և…

  • Քննարկվել է ԵՄ-ն հանուն երիտասարդների․ ուսանողական ժողովրդավարություն հիմա ծրագիրը

    Քննարկվել է ԵՄ-ն հանուն երիտասարդների․ ուսանողական ժողովրդավարություն հիմա ծրագիրը

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այսօր ընդունել է երիտասարդական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների: Հանդիպման ընթացքում քննարկվել է «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագիրը, որի նպատակն է նպաստել երիտասարդների իրավունքների պաշտպանության բարելավմանը և ուսանողական կազմակերպությունների կարողությունների զարգացմանը: Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող եռամյա դրամաշնորհային ծրագիրն իրականացնում է երեք կազմակերպությունների` «Եվրասիա» համագործակցության…

  • Ֆրանսիայում պայթյունավտանգ վիճակ է. Ստրասբուրգում հանրային միջոցներով մզկիթ են կառուցում

    Ֆրանսիայում պայթյունավտանգ վիճակ է. Ստրասբուրգում հանրային միջոցներով մզկիթ են կառուցում

    Ֆրանսիայում աղմուկ է սկսվել Ստրասբուրգում մզկիթ կառուցելու ծրագրերի շուրջ։ Չորեքշաբթի օրը ՆԳ նախարարությունը մեղադրել է Ստրասբուգի քաղաքային իշխանություններին հանրային միջոցները «արտաքին ազդեցությամբ» ֆրանսիական տարածքում օգտագործելու մեջ։ Այս մասին գրում է France 24-ը։ Մինչ նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է ճնշել իսլամական ծայրահեղականությունը, որոնց նա մեղադրում է 2015 թվականից Ֆրանսիայում տեղի ունեցած մի շարք մահացու ահաբեկչությունների մեջ,…

  • Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում անհապաղ ազատել հայ գերիներին

    Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում անհապաղ ազատել հայ գերիներին

    «Մեզ լրջորեն անհանգստացնում են Ադրբեջանի կողմից հայ գերիների չարաշահման բազմաթիվ մեղադրանքները, որոնք փաստվում են մասնավորապես՝ Human Rights Watch- ի վերջին զեկույցում: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին հետաքննել նման բոլոր մեղադրանքները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Պետք է լիակատար ապահովվի հարգանքը միջազգային մարդասիրական իրավունքի հանդեպ և խոշտանգումների ու այլ նվաստացուցիչ կամ անմարդկային վերաբերմունքի արգելումը»,-ասված է Եվրահորհրդարանի…