Եվրահանգրվան

5 նորություններ ԵվրաՀանգրվանից

Ոչ մի գրկախառնություն․ ԵՄ գագաթնաժողովը բացվում է՝ պահպանելով covid-19-ի կանոնները։

Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի մասնակիցներին հորդորել են կրել դիմակներ և խուսափել ձեռքսեղմումներից։

Սրահները ախտահանվելու են, օդը մաքրվելու է, իսկ ձեռք սեղմումները արգելվելու են։ Այս ամենն արվում է 2 օր տևող քննարկումների ընթացքում 27 պետությունների ղեկավար կազմի առողջությունն ապահովելու համար։

Ուրբաթ և շաբաթ օրը կայանալիք հանդիպմանը նախատեսվում է վերանայել 750 միլիարդ եվրոյի վերականգնման պլանը։ Եմ պատմության մեջ կանխատեսվում է, որ կլինի ամենամեծ տնտեսական ցնցումը։

Աղբյուրը՝ theguardian.

Իտալիայի ոստիկանությունը դադարեցնում է կոկաինով լցված սուրճի հատիկների վաճառքը։

Իտալիայի ոստիկանությունը հայտնաբերել է մի փաթեթ հարյուրավոր սուրճի հատիկներով, որոնց մեջ լցված էր ապօրինի թմրանյութ։

Մոտ 500 սուրճի հատիկ կտրել էին լցոնել կոկաինով և նորից փակել, կապել շագանակագույն ժապավենով։

Ոստիկանները սկսել են կասկածել այն ժամանակ, երբ տուփերի վրա տեսել են «Սանտինո Դ’Անտոնիո» անվանումը, որը ամերիկյան ֆիլմում հանցագործ կերպարի անվանումն էր։

Աղբյուրը՝ euronews.com․

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարը քննադատվել է կորոնավիրուսի արգելափակման ամսաթվի պատճառով։

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոկը քննադատության է ենթարկվել Մեծ Բրիտանիան նորից արգելափակման մեջ մտցնելու համար։

Հենկոքին հինգշաբթի օրը խորհրդարանում ուղղեցին մի շարք հարցեր այն մասին, թե ինչու կառավարությունը չի հետևել Արտակարգ իրավիճակների գիտական խորհրդատվական խմբի (SAGE) ցուցումներին, որպեսզի սահմանափակումերը սկսեն իրականացվել մարտի 16-ից։

Խորհրդարանում Հենքոկին հարցրել են նաև, թե ինչու է Մեծ Բրիտանիայից պահանջվել ևս յոթ օր մնալ սահմանափակումների մեջ։

Հենքոկը պատասխանել է, որ մարտի 16-ից նա հայտարարել է սոցիալական շփումների դադարեցման և այլ սահմանափակումների անհրաժեշտության մասին։ Սակայն գործնականում այն կատարվել է մարտի 23-ից։

Աղբյուրը՝ euronews.com

Զիդանը ղեկավարում է Իսպանիայի առաջնությունում 34-րդ անգամ հաղթանակած Ռեալին։

Ֆրանսիացի գլխավոր մարզիչ և ֆուտբոլային լեգենդ Զինեդին Զիդանը «Ռեալի» հետ տոնեց Իսպանիայի առաջնության ռեկորդային 34-րդ տիտղոսի նվաճումը։ Զիդանի ղեկավարման ընթացքում սա Ռեալի 11-րդ հաղթական գավաթն էր։

Հինգշաբթի օրը «Վիլլիառեալի» դեմ կայացած խաղում Կարիմ Բենզեմայի հեղինակած դուբլի արդյունքում խաղն ավարտվեց 2։1 հաշվով՝ բերելով Ռեալին 3-ամյա դադարից հետո ռեկորդային հաղթանակ։

«Այս իրադարձությունը իմ մասնագիտական կյանքի լավագույն օրերից մեկն է», – ասաց 48-ամյա Զիդանը:

Աղբյուրը՝ aljazeera.com․

Պուտինը հրամայել է Ռուսաստանի հարավ-արևմուտքում անցկացնել արտահերթ զորավարժություններ:

Ռուսաստանի այս քայլը ստիպում է Ուկրաինային պլանավորել իր սեփական զորավարժությունները` ապահովելու երկրի սահմանները ցանկացած էսկալացիայից։

Արտահերթ զորավարժություններին ներառված են՝ 150․000 մարդկային, հարյուրավոր տեխնիկական (ինքնաթիռներ, ռազմածովային նավեր) ռեսուրսներ։

Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարության մեջ նշվում է, – «զորավարժությունները նպատակ են հետապնդում գնահատել ռուսական բանակի պատրաստվածությունը`ապահովելու «անվտանգությունը Ռուսաստանի հարավ-արևմուտքում, որտեղ ահաբեկչության լուրջ սպառնալիք է կա», ինչպես նաև նախապատրաստվել «Կովկաս 2020» պատերազմի խաղերին։

Աղբյուրը՝ aljazeera.com.

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ