Աշխարհ

  • Վրաստանից Ուկրաինա և հակառակ ուղղությամբ ուղևորվել այսուհետ հնարավոր է նաև ID քարտերով

    Վրաստանից Ուկրաինա և հակառակ ուղղությամբ ուղևորվել այսուհետ հնարավոր է նաև ID քարտերով

    Այսօրվանից հնարավոր է ID՝ ինքնությունը հաստատող քարտերով ուղևորվել Վրաստանից Ուկրաինա և հակառակը: Այս տարվա մարտի 1-ից հնարավոր կլինի ID՝ ինքնությունը հաստատող քարտերով ուղևորվել Վրաստանից Ուկրաինա և հակառակը, հայտնում է «Ալիք Մեդիան»: Վրաստանի ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ առանց վիզայի ռեժիմը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը, կխթանի Ուկրաինայից ավելի շատ զբոսաշրջիկների այցը դեպի Վրաստան, ինչն էլ կնպաստի երկրի…

  • Կիմ Չեն Ընը կարող Է հանդիպում անցկացնել Սի Ցզինպինի հետ

    Կիմ Չեն Ընը կարող Է հանդիպում անցկացնել Սի Ցզինպինի հետ

    ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը Վիետնամից հայրենիք վերադառնալու ճանապարհին կարող Է հանդիպում անցկացնել ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 1-ին հայտնել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ: Նրա տվյալներով՝ Կիմ Չեն Ընը Վիետնամից կմեկնի մարտի 2-ի առավոտյան և հայրենիք վերադարձի ճանապարհին կանգառ կկատարի Պեկինում: Այնտեղ նա Չինաստանի ղեկավարին կտեղեկացնի…

  • Azat TV

    Զելենսկին հայտարարել Է Ռուսաստանի հետ բանակցությունների անխուսափելիության մասին

    Ուկրաինայում հնարավոր չԷ խաղաղության հասնել առանց Ռուսաստանի հետ բանակցությունների: Այս հայտարարությամբ «1+1» հեռուստաալիքի եթերում հանդես Է եկել նախագահի թեկնածու, շոումեն Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Յուրաքանչյուր ուկրաինացու գլխավոր նպատակը մարդկանց կյանքը պահպանելն Է: Ուստի առաջին քայլը հրադադարն Է: Ինչպես մենք կարող ենք դա անել՝ միայն բանակցությունների միջոցով «…»: Մենք չենք կարող գլուխ հանել առանց Ռուսաստանի…

  • Պակիստանը համաձայն է, որ Ռուսաստանը միջնորդ լինի

    Պակիստանը համաձայն է, որ Ռուսաստանը միջնորդ լինի

    Ռուսաստանը Հնդկաստանին ու Պակիստանին առաջարկել է իր միջնորդությունն առաջացած լարվածությունը նվազեցնելու հարցում, և Իսլամաբադը պատրաստ է նստել բանակցային սեղանի շուրջը: Այդ մասին հայտարարել է Պակիստանի ԱԳՆ ղեկավար Շահ Մեհմուդ Քուրեշին. հայտնում է РИА Новости-ն: «ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն առաջարկել է միջնորդություն: Չգիտեմ` ինչպես կվարվի Հնդկաստանը, սակայն ցանկանում եմ ասել Ռուսաստանին, որ Պակիստանը պատրաստ է…

  • Վրաստանը փորձում է ՆԱՏՕ-ի զորավարժություններում ներգրավել ՀՀ-ին ու Ադրբեջանին

    Վրաստանը փորձում է ՆԱՏՕ-ի զորավարժություններում ներգրավել ՀՀ-ին ու Ադրբեջանին

    ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինը մեկնաբանել է Վրաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները և դաշինքի զորավարժություններում Հարավային Կովկասի երկրներին ներգրավելը. հայտնում է Русарминфо-ն: «Մեզ մտահոգում է Վրաստանի ՆԱՏՕ-ական օրակարգը և վրացի քաղաքական գործիչների հայտարարությունները երկրի արագացված շարժման մասին: Դա նյարդային է դարձնում մեր հարաբերությունները և իրավիճակը Հարավային Կովկասում: Մենք այդ մասին ուղիղ ասել ենք: ՆԱՏՕ-ի լայնածավալ…

  • Սոմալիում ահաբեկիչները հյուրանոց են զավթել. կա 25 զոհ

    Սոմալիում ահաբեկիչները հյուրանոց են զավթել. կա 25 զոհ

    Սոմալիում ահաբեկչություն է տեղի ունեցել: Նախնական տեղեկություններով՝ զոհվել է 25 մարդ: Եվս 35-ը վիրավոր են: Հաղորդվում է, որ մայրաքաղաք Մոգադիշոյի հյուրանոցներից մեկի մոտ պայթեցվել է ականապատ մեքենա, որի ղեկին եղել է մահապարտ ահաբեկիչը: Քաղաքի այդ տարածքում գտնվում են բազմաթիվ խանութներ ու հաստատություններ: Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ վնասել է մոտակա շենքերը, այրվել են բազմաթիվ…

  • Վրաստանի նախագահի այցն Ադրբեջան հակասական կարծիքների առիթ է դարձել

    Վրաստանի նախագահի այցն Ադրբեջան հակասական կարծիքների առիթ է դարձել

    Սալոմե Զուրաբիշվիլիի Բաքվում արած հայտարարությունները հակասական մեկնաբանությունների տեղիք են տվել Թբիլիսիում։ Տարածաշրջանային այցը սկսելով Ադրբեջանից, ոմանք նկատում են, որ Զուրաբիշվիլին կարող է արդյունքի հասնել վրաց-ադրբեջանական հարաբերությունները կրկին ակտիվացնելու հարցում, ոմանք, սակայն թերահավատ են, գրում է «Ալիք Մեդիան»: Կովկասյան հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեն անդրադառնալով վրաց-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցով հանձնաժողովի աշխատանքների վերսկսման մասին Զուրաբիշվիլիի հայտարարությանը, վստահ է,…

  • Թրամփը Պենտագոնի ղեկավարի իր թեկնածուին է առաջարկել

    Թրամփը Պենտագոնի ղեկավարի իր թեկնածուին է առաջարկել

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հակված» է Պատրիկ Շանախանի պաշտոնը մինչեւ Պենտագոնի ղեկավար բարձրացնելուն, հայտնում է CNN-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ Թրամփի խորհրդականները պաշտպանության նախարարի պաշտոնում նրան մի քանի թեկնածուների են առաջարկել, բայց նա հարցրել է՝ ինչո՞ւ վարչակազմը Շանախանին «չթողնի» պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնում: Նա նաեւ նշել է, որ Շանախանն իր համար «լավ աշխատանք» է կատարում: Ներկայումս Շանախանը…

  • Պակիստանը դիմել է Թուրքիային միջնորդության համար

    Պակիստանը դիմել է Թուրքիային միջնորդության համար

    Պակիստանի վարչապետ Իմրան Հանը, Հնդկաստանի միջև առաջացած լարվածությունը նվազեցնելու համար զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին. – հաղորդում է թուրքական sabah.com.tr կայքը: Հնդկաստանի միջև առաջացած լարվածության թեմայով խորհրդարանում կայացած համատեղ նիստի ժամանակ, Հանը սենատորներին հայտնել է. «Մեր բարեկամների հետ խորհրդակցելու ենք և խնդրելու ենք լարվածության նվազեցման հարցում դերակատարում ունենալ: Այդ իսկ պատճառով Թուրքիայի նախագահին…

  • ԱՄՆ-ում մահացել է նախագահ Ռիչարդ Նիքսոնի կրտսեր եղբայրը

    ԱՄՆ-ում մահացել է նախագահ Ռիչարդ Նիքսոնի կրտսեր եղբայրը

    89 տարեկան հասակում վախճանվել է ԱՄՆ-ի 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնի կրտսեր եղբայրը՝ Էդվարդ Նիքսոնը: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը: Նրա տվյալներով՝ նախագահի կենդանի եղբայրներից վերջինն իր վերջին օրերն անցկացրել է Վաշինգտոնի նահանգի Բոթել քաղաքի ծերանոցում: Էդվարդը Նիքսոնի երեք եղբայրներից կրտսերն էր: 1971 թվականից նա գլխավորում էր Nixon World Enterprises կոնսալտինգային ընկերությունը: Դարձել է իր…

  • ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում արգելափակվել են Վենեսուելայի հարցով ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանաձևերը

    ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում արգելափակվել են Վենեսուելայի հարցով ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանաձևերը

    ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում արգելափակվել են Վենեսուելայի հարցով երկու մրցակիցների՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևերը: Երկու կողմերը միմյանց մեղադրում են Վենեսուելայում իրավիճակը վատթարացնելու մեջ: Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան հայտարարել է, որ եթե ընդունվի ԱՄՆ -ի ներկայացրած բանաձևը, դա կարող է որպես արդարացում համարվել Վենեսուելայում ամերիկյան ռազմական միջամտության համար: ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևին կողմ է քվեարկել խորհրդի 9,…

  • Պատերազմն ինքնաոչնչացում կդառնա. Պակիստանի ԱԳՆ ղեկավար

    Պատերազմն ինքնաոչնչացում կդառնա. Պակիստանի ԱԳՆ ղեկավար

    Պակիստանը հույս ունի, որ Հնդկաստանի հետ լայնածավալ հակամարտությունից կհաջողվի խուսափել, հակառակ դեպքում` այդ պատերազմը կհանգեցնի «փոախադարձ ինքնաոչնչացման: Այդ մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է Պակիստանի ԱԳՆ ղեկավար Շահ Մոհմուդ Քուրեշին. հայտնում է РИА Новости-ն: «Ես հույս ունեմ, որ դա տեղի չի ունենա: Դա կլինի փոխադարձ ինքնաոչնչացում: Պակիստանը երբեք չի ձգտել իրավիճակի սրմանը, երբեք չի ձգտել…

  • Իմ երկրում միայն արևելյան Անատոլիա կա. Էրդողան

    Իմ երկրում միայն արևելյան Անատոլիա կա. Էրդողան

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 31-ին նախատեսված ՏԻՄ ընտրությունների շրջանակում, Էրզրում ( Կարին ) քաղաքում ելույթ ունենալով, անդրադարձել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության այն հայտարարությանը, ըստ որի վերջինս ընտրություններին պատրաստվում է հաղթել Թուրքիայի Քուրդիստանում. « Նրանց չի հաջողվի մասնատել այս երկիրը: Քուրդիստանը Հյուսիսային Իրաքում է, եթե շատ են ուզում թող գնան այնտեղ: Իմ երկրում…

  • Թրամփն ու Կիմ Չեն Ընը պայմանավորվել են ևս մեկ անգամ հանդիպել

    Թրամփն ու Կիմ Չեն Ընը պայմանավորվել են ևս մեկ անգամ հանդիպել

    ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հանոյում հանդիպման ժամանակ պայմանավորվել են շարունակել երկկողմ հարաբերությունների քննարկումը, հայտնում են հյուսիսկորեական լրատվամիջոցները: Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը հայտնում է, որ Կիմ Չեն Ընն ու Թրամփը երկրորդ գագաթնաժողովը «լավ հնարավորություն» են անվանել՝ փոխվստահությունը խորացնելու և հարաբերությունները բարելավելու համար: Նրանք խոստացել են մեկ անգամ էլ հանդիպել՝ արդյունավետ…