fbpx
Աշխարհ

Սոմալիում ահաբեկիչները հյուրանոց են զավթել. կա 25 զոհ

Սոմալիում ահաբեկչություն է տեղի ունեցել: Նախնական տեղեկություններով՝ զոհվել է 25 մարդ: Եվս 35-ը վիրավոր են:

Հաղորդվում է, որ մայրաքաղաք Մոգադիշոյի հյուրանոցներից մեկի մոտ պայթեցվել է ականապատ մեքենա, որի ղեկին եղել է մահապարտ ահաբեկիչը: Քաղաքի այդ տարածքում գտնվում են բազմաթիվ խանութներ ու հաստատություններ: Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ վնասել է մոտակա շենքերը, այրվել են բազմաթիվ մեքենաներ: Պայթյունից հետո գրոհայինները ներխուժել են հյուրանոց և գրավել այն: Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Աշ Շաբաբ» զինված խմբավորումը: Առայժմ ահաբեկիչներն իրենց հսկողության տակ են պահում հյուրանոցը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ