Աշխարհ
Երկրաշարժ Ինդոնեզիայում. կան վիրավորներ
Առնվազն 11 մարդ է տուժել Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը: Նշվում է, որ 5.4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել այս գիշեր, Սումատրայի նահանգի հարավում: Ստորգետնյա ցնցման օջախի խորությունը կազմել է 10 կիլոմետր, իսկ էպիկենտրոնը գտնվել է Պասաման քաղաքից 38 կիլոմետր հեռավորության վրա: Տեղական իշխանությունները հաղորդում են, որ երկրաշարժի պատճառով տարհանվել է…
ԵՄ-ում անհանգստացած են Փարիզի և Բեռլինի համատեղ նախաձեռնություններից
Եվրամիության 17 անդամ երկրներ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին հասցեագրված ուղերձ են ստորագրել՝ կոչ անելով ԵՄ-ի միասնական շուկան պաշտպանել Ֆրանսիայի և Գերմանիայի բարենորոգչական նախաձեռնություններից: Այդ մասին հայտնել է Euobserver ինտերնետ-հրատարակությունը: «ԵՄ-ի 17 պետություններ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին հասցեագրված ուղերձ են ստորագրել, որում նրան կոչ են արել պաշտպանել միասնական շուկայի ազատությունը ֆրանս-գերմանական այնպիսի նախաձեռնությունների ֆոնին,…
Դիարբեքիրում հայտնաբերվել է 800-ամյա մագաղաթ
Դիարբեքիրում իրականացված ոստիկանական գործողությունների արդյունքում առգրավվել է կաշվե կազմով, սրբապատկերներով, եբրայերեն գրված 800-ամյա մագաղաթ: Դիարբեքիրի նահանգային ժանդարմերիայի մաքսանենգության և կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցները ձերբակալել են Քայափընար նահանգում բնակվող 4 քաղաքացու պատմական արժեք ունեցող գիրք վաճառել փորձելու ժամանակ: Հիսուս Քրիստոսի և այլ սրբերի պատկերներով մագաղաթը բաղկացած է 22 էջից. տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
Սինձո Աբեն չի բացառել չորրորդ ժամկետով Ճապոնիայի վարչապետ իր վերընտրվելը
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն չի բացառել չորրորդ ժամկետով կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) նախագահի պաշտոնում իր վերընտրվելը, որը դառնում է կառավարության ղեկավար: Այդ մասին նա հայտարարել է խորհրդարանի ստորին պալատի բյուջետային հանձնաժողովում փետրվարի 28-ին կայացած քննարկումների ժամանակ: Աբեի ներկայիս լիազորությունները լրանում են 2021 թվականի սեպտեմբերին: «Մեր կուսակցության գործերը մենք կքննարկենք ԼԴԿ-ի ներսում,-հայտարարել է վարչապետը ընդդիմությունը ներկայացնող…
Թբիլիսիում կողոպտել են Liberty bank-ը
Թբիլիսիի Կազբեգի պողոտայում զինված մարդիկ ավազակային հարձակում են գործել Liberty bank-ի մասնաճյուղի վրա: Այդ մասին հայտնել է Rustavi2 հեռուստաաալիքը: Թե որքան գումար է հափշտակվել, ստույգ հայտնի չէ: Պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել: Բանկի աշխատակիցները ձեռնպահ են մնում զանգվածային լրատվամիջոցներին տեղեկատվություն տրամադրելուց: Ոստիկանությունն արդեն հարցաքննել է նրանց: Հարուցվել է քրեական գործ «կողոպուտ» և «հրազենի հակաօրինական…
Պակիստանը պատրաստ է վերադարձնել հնդիկ օդաչուին
Պակիստանի ԱԳՆ ղեկավար Շահ Մոհմուդ Քուրեշին հայտարարել է, որ երկրի իշխանությունները պատրաստ են դիտարկել հնդկական օդանավի օդաչուի վերադարձը, եթե դա հանգեցնի երկու երկրների միջև հակամարտության լարվածության նվազմանը. հայտնում է РИА Новости-ն: «Մենք պատրաստ ենք դրական փոխգործակցության»,- ասել է նա: Հիշեցնենք, որ երեկ Պակիստանի բանակը խոցել է հնդկական երկու ռազմական օդանավ և ձերբակալել օդաչուի` երկրի օդային…
Մամեդյարովը կայցելի Իրան
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը մարտի 9-ին այցով կմեկնի Իրան: Այդ մասին հայտնում է Report-ը` դիվանագիտական աղբյուրին հղումով: Նշվում է, որ Մամեդյարովը Թեհրանոմ մի շարք պաշտոնական հանդիպումներ կունենա, մասնավորապես` իր իրանցի գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ:
Պակիստանը ժամանակավորապես դադարեցրել է գնացքների երթևեկությունը Հնդկաստան
Պակիստանի իշխանություններն անորոշ ժամանակով դադարեցրել են Պակիստանի և Հնդկաստանի միջև Samjhota Express գնացքի շաբաթական երկու անգամ երթևեկությունը՝ կապված երկու երկրների հարաբերություններում լավածության աճի հետ: Փետրվարի 28-ին այդ մասին հայտնել է Doon թերթը՝ վկայակոչելով Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը: Պակիստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ ասված է, որ գնացքը «(Պակիստանի) Լահոր (քաղաքի) և (Հնդկաստանի) Աթարի (քաղաքի) միջև…
Հոնկոնգում 9 մարդ է տուժել մետրոյում շարժասանդուղքի անսարքության պատճառով
Հոնկոնգի մետրոպոլիտենում 9 մարդ է տուժել՝ շարժասանդուղքի հետ կապված միջադեպի պատճառով: Ինչպես հաղորդվել է, դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 9:00-ին Ngau Tau Kok կայարանում: 9 մարդ տուժել է, երբ շարժասանդուղքի աջ կողմից երկաթյա վահանակը դուրս է եկել: Վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել: Միջադեպի պատճառներն ուսումնասիրվում են:
Ասադը Զարիֆին հրավիրել է այցելել Սիրիա
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆին հրավիրել է այցելել Սիրիա: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը՝ Զարիֆը հրավերը ստացել է չորեքշաբթի Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո: Զրույցի ժամանակ կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ ռազմավարական հարաբերություններում տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ և քննարկել հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր,…
Հայտնի է Եգիպտոսում տեղի ունեցած երկաթուղային վթարի պատճառը
Երեկ Կահիրեի «Ռամսիս» երկաթուղային կայարանում գնացքը դուրս էր եկել ռելսերից և բռնկվել: Վերջին տվյալներով՝ վթարին զոհ է դարձել 25 մարդ, ևս 20 մարդ տուժել է: Al-Ahram-ը հայտնում է, որ երկաթուղային վթարի պատճառ է դարձել մեքենավարների վեճը և դրանից հետո նրանցից մեկի դրսևորած անփույթ վերաբերմունքը: Երկրի գլխավոր դատախազի խոսքով՝ մեքենավարները չեն կարողացել «կիսել» ճանապարհը: Նշվում է,…
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի ապրիլի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,59 դոլարով՝ հասնելով մինչև 66,23 դոլար մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի մարտի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 1,44 դոլարով և…
Alaska Airlines ավիաընկերության ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել
Alaska Airlines ավիաընկերության ինքնաթիռը փետրվարի լույս 28-ի գիշերն շտապ վայրէջք է կատարել այն բանից հետո, երբ չվերթի ուղևորները գանգատվել են շնչառության հետ կապված խնդիրներից՝ ինքնաթիռում տարածված կողմնակի հոտի պատճառով: Փետրվարի 28-ին այս մասին հայտնել է NBC հեռուստաալիքը: Նրա տվյալներով՝ ինքնաթիռը թռչում էր Չիկագոյից Սիեթլ: Ինչպես նշում է հեռուստաալիքը, 12 ուղևորներ գանգատվել են սալոնում զգացվող տարօրինակ…
ԿԺԴՀ-ն պատժամիջոցների չեղարկում էր ցանկանում, բայց ԱՄՆ-ը մերժեց
ԿԺԴՀ-ն պատժամիջոցների չեղարկում Էր ցանկանում, բայց ԱՄՆ-ը մերժեց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: Նա ճշտել Է, թե այն, ինչ ԿԺԴՀ-ն պատրաստ Էր տրամադրել պատժամիջոցների չեղարկման փոխարեն, չԷր բավարարում ԱՄՆ-ին: Սպիտակ տան ղեկավարը հավելել Է, որ ԿԺԴՀ-ն բոլոր պատժամիջոցների չեղարկում Էր ցանկանում Յոնբենի միջուկային օբյեկտի ապամոնտաժման դիմաց: Ընդ…














