Դիարբեքիրում իրականացված ոստիկանական գործողությունների արդյունքում առգրավվել է կաշվե կազմով, սրբապատկերներով, եբրայերեն գրված 800-ամյա մագաղաթ:
Դիարբեքիրի նահանգային ժանդարմերիայի մաքսանենգության և կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցները ձերբակալել են Քայափընար նահանգում բնակվող 4 քաղաքացու պատմական արժեք ունեցող գիրք վաճառել փորձելու ժամանակ:
Հիսուս Քրիստոսի և այլ սրբերի պատկերներով մագաղաթը բաղկացած է 22 էջից. տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը: