Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Եվրո-2020-ի որակավորման փուլի 7-րդ տուրի շրջանակներում կայացավ Լիխտենշտեյն – Հայաստան դիմակայությունը։ Հանդիպումը տեղի ունեցավ «Ռեյնպարկ» մարզադաշտում։
Հանդիպման հաշիվը բացեց Տիգրան Բարսեղյանը ՝19-րդ րոպեին ձախ ոտքի շեշտակի հարվածով գրավելով տանտերերի դարպասը։
72-րդ րոպեին տանտերերի կազմում ՝ Յանիկ Ֆրիկը հավասարեցրեց խաղի հաշիվը։
Չնայած մի շարք վտանգավոր պահերին Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել ու խաղն ավարտեց մեզ համար անցանկալի 1-1 հաշվով։
Հայաստանի հավաքականը այս խաղից հետո վաստակեց 10 միավոր։ Վճռորոշ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 15-ին՝ Ֆինլանդիայի դեմ։
https://streamable.com/vwame