fbpx
Աշխարհ

Չավուշօղլուն S-400-ն ավելի առաջադեմ է անվանել, քան Patriot-ն է

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերը ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգերի համեմատ ավելի առաջադեմ համակագեր է անվանել: Այս մասին հաղորդում է TACC-ը:

«Ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգերի համեմատ ավելի առաջադեմ համակարգեր են, – TGRT-ի եթերում ասել է ԱԳ նախարարը:

Դավութօղլուի խոսքով՝ Անկարան մտադիր է մինչև 2020 թվականը գործարկել S-400 զենիթահրթիռային համակարգերը: Մինչդեռ, ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հաղորդել էր, որ S-400- ի տեղակայումը կսկսվի 2019 թ. hոկտեմբերին:

Հանրապետության ԱԳ նախարարը նաև հիշեցրել է, որ «S-400-ը համակարգեր են, որոնք կոչված են տարածաշրջանում խաղաղության ապահովել»:

Խոսելով Թուրքիային 5-րդ սերնդի F-35 կործանիչների ստեղծման ծրագրից բացառելու ԱՄՆ որոշման մասին՝ Չավուշօղլուն հիշեցրել է, որ Անկարան ձգտում է իր սեփական կործանիչներն արտադրել:

«Մենք լուրջ ենք վերաբերում ազգային սպառազինության արտադրությանը: Սակայն F-35-ը նոր տեխնոլոգիաներ են, ինչի կապակցությամբ մենք 1,4 մլրդ դոլար ենք ներդրել և գործընկերներ դարձել դրանց ստեղծման ծրագրում: Սակայն, եթե դրանք մեզ չփոխանցեն, կործանիչների հարցում մեր կարիքները մենք կբավարարենք այլ տեղում, ինչպես S-400-ի դեպքում »,-հավելել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ