fbpx
Իրավական

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հունվարի 17-ին, ժամը 00.45-ին, Երևանի Պարոնյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 17-ին, ժամը 13.10-ին, Երևանի Նալբանդյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21154» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21154»-ի 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: 
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 16-ին, ժամը 15.40-ին, Երևանի Եղբայրության փողոցում իրար են բախվել «Միցուբիշի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 34-ամյա ուղևորուհին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 17-ին, ժամը 08.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 60 տարեկան անձը չպարզված քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 17-ին, ժամը 15․55-ի սահմաններում, Սևան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21065» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2109»-ի 54-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 17-ին, ժամը 13.45-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 41-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա LC» մակնիշի ավտոմքենան և «ՎԼ10-025» գնացքը. «Տոյոտա LC»-ի վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և հրաժարվել բուժօգնությունից: 
Կատարվում է քննություն։

***

Հունվարի 17-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 16-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի Պաջերո» և «Մերսեդես Վիտո» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի Պաջերո»-ի վարորդը և 26-ամյա ուղևորուհին ու «Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ