Զբոսաշրջային նշանակության՝ Աճարկուտից Կիրանցի վանք տանող ճանապարհն արդեն անցանելի է

Վերանորոգման աշխատանքներ են ընթանում Տավուշի մարզի զբոսաշրջային նշանակության Աճարկուտ համայնքից Կիրանցի վանք տանող ճանապարհը։

Այս մասին տեղեկանում ենք Տավուշի մարզպետարանի Facebook-ի պաշտոնական էջից։

Նշվում է, որ 7 կիլոմետր երկարությամբ այս ճանապարհն արդեն անցանելի է։

Ըստ աղբյուրի՝ այս ճանապարհը երբեք վերանորոգված չի եղել, իսկ նման ծավալի աշխատանքներ արվում են առաջին անգամ։

Ամենաթարմ