Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները կիրակի օրն այցելել են Էրեբունի վարչական շրջանի իրացման ցանց։
Այցը պայմանավորված է եղել համաճարակային սահմանափակումներին հետևելու ընթացքը ստուգելու ու խախտումներն արձանագրելու նպատակով։
Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ-ի Facebook-ի պաշտոնական էջից։
ՍԱՏՄ տեսուչները աննշան թերացումներ են ֆիքսել, որոնք վերացվել են տեղում։
Նշվում է, որ շրջայցերը շարունակվելու են։
