fbpx
Աշխարհ

Ճապոնիան Ուկրաինային կտրամադրի 3,3 միլիարդ դոլարի վարկ

Ճապոնիան նախատեսում է Ուկրաինային տրամադրել 3,3 միլիարդ դոլարի վարկ՝ օգտագործելով Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների շրջանակում սառեցված ռուսական ինքնիշխան ակտիվների տոկոսները: Այս մասին գրում է Kyodo-ն՝ դիվանագիտական աղբյուրներին հղումով։

Նշվում է, որ «Մեծ յոթնյակի» անդամներն Իտալիայում հունիսին կայացած գագաթնաժողովի ժամանակ համաձայնության են եկել Ուկրաինային որպես աջակցություն 50 միլիարդ դոլար հատկացնելու վերաբերյալ:

Ակնկալվում է, որ ԱՄՆ-ը և Եվրամիությունը կտրամադրեն 20-ական միլիարդ դոլար, իսկ Ճապոնիան, Մեծ Բրիտանիան և Կանադան՝ 10 միլիարդ դոլար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ