Ճապոնիայի ափերում բախվել են ԱՄՆ ռազմական F/A-18 կործանիչ-հրթիռակոծիչն ու KC-130 ինքնաթիռ-լիցքավորիչը: Երկու օդանավերն ուսումնական թռիչք էին կատարում: Նրանց թռիչքը մեկնարկել էր ԱՄՆ Իվակունի ծովային հետևակի բազայից: Տեղեկացնում է aysor.am-ը։
Հայտնի չէ, թե որքան մարդ է եղել օդանավերում: Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները:

