Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը ձայների մեծամասնությամբ Ճապոնիայի նոր վարչապետ ընտրեց իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նոր նախագահ Ֆումիո Կիսիդային։
Այս մասին հայտնում են տեղի լրատվականները։
Ավելի վաղ հենց Կիսիդայի անունն էր շրջանառվում, որպես նոր վարչապետի ամենահավանական թեկնածու։
Ընդհանուր, քվեարկությանը մասնակցել են 458 պատգամավորների, որոնցից 311-ը կողմ է քվեարկել Կիսիդայի թեկնածությանը։
Նշենք, որ Կիսիդան Ճապոնիայի 100-րդ վարչապետն է լինելու։