fbpx
Աշխարհ

Ճապոնիայի կառավարությունն առաջարկեց արգելել մարմնական պատիժներն ընտանիքում

Ճապոնիայի կառավարությունը մարտի 19-ին կայացած իր նիստում ընդունել է ուղղումներ երեխաների նկատմամբ բռնություննների կանխման մասին օրենքում, որոնք արգելում են մարմնական պատիժներն ընտանիքում: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը: Բացի դրանից՝ մանկական կոնսուլտացիաներում կսկսեն աշխատել իրավաբաններ ու բժիշկներ: Կառավարության որոշումն արտացոլել է հասարակության անհանգստությունը ծնողների բռնությունների հետևանքով դեռահասների աճող թվով մահերի պատճառով: Հաճախ ծնողները դա համարում են «դաստիարակչական միջոցներ»:

Երբ ուղղումներն ընդունվեն խորհրդարանի կողմից, ուժի մեջ կմտնեն եկող տարվա ապրիլի 1-ից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ