Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերությունում չարաշահումներ են հայտնաբերվել

Հրապարակող՝

Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերությունում չարաշահումներ են հայտնաբերվել

Ամենադիտվածներ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերությունում Պետեկամուտների կոմիտեն չարաշահումներ է բացահայտել և շուրջ 6 մլն դրամով տուգանել՝ 20 չգրանցված աշխատող ունենալու համար, տեղեկացանք ՊԵԿ աղբյուրներից։

Մեկնաբանություն ստանալու համար զանգահարեցինք «Հայասի գրուպ», սակայն մեզ խնդրեցին զանգահարել այլ բաժին և այսպես շարունակ՝ նախ կադրերի բաժնից Նարինե Թադևոսյանին, ապա՝ գլխավոր հաշվապահ Վարդուհի Բալբաբյանին, ով ասաց, որ ՊԵԿ-ը նոր է ստուգումներն ավարտել և որևէ բան չի հայտնաբերել՝ հավելելով, որ դա «Հայասի գրուպի» ներքին գործն է, և մեզ դա չպետք է հետաքրքրի»:

 

Ամենաթարմ