Ինչպես արդեն հայտնել էինք՝ «Հայաստան» դաշինքով առաջադրված «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը 15 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց դատարանից։ Նրա խափանման միջոց ընտրված էր կալանավորումը, որը փոխվեց։
Նիստից հետո Չարչյանի փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Չարչյանը վերցնելու է պատգամավորական մանդատը։
Հիշեցնենք, որ Չարչյանը մեղադրվում է ընտրողների ազատ կամաարտահայտմանը խոչընդոտելու համար։

