Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը զրուցել է Չարենացավանում հրդեհի պատճառով այրված տան տիրոջ` Արմենի Բաբայանի հետ:
Արմենը փոխանցել է, որ հայրենիքում չի բնակվում և նշել է, որ վարձավճարների խնդիր են ունեցել, սակայն քաղաքապետարանն էր միջնորդել, որ այս ամիս էլ մնային այդ տանը, իսկ հիմա Արմենը նույնպես խնդրի առաջ է կանգնել:
Արմենն ասեց, որ իր պապական տունն էր և իր ընտանիքի ու պատերազմում զոհված ազատամարտիկ եղբոր՝ Խաչիկ Բաբայանի, բոլոր հուշերն այրվել են այդ չարաբաստիկ հրդեհից: Ըստ երևույթի, նա ֆինանսապես ամենամեծ տուժած կողմն է, որովհետև ամեն բան տանը մոխրացած է:
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի թիվ 17 շենքի բնակարաններից մեկում հրդեհ էր բռնկվել: Ամբողջությամբ այրվել էր տան գույքը, կենցաղային իրերը և կոտրվել էր հարևան բնակարաններից մեկի հյուրասենյակի ապակին:
Ինչպես Azat TV մեդիանախաձեռնությանը հայտնեց Ծովինար Սաֆարյանը՝ ընտանիքի բաղկացած է վեց հոգուց։ Ծովինարը՝ մայրը, և նրա հինգ երեխաները գտնվում են անելանելի վիճակում:
Հրդեհի հետևանքով մեկ տարեկան Մանե Սաֆարյանը հոսպիտալացվել էր։ Հայտնենք, որ երեխայի մոտ դրական փոփոխություններ են նկատվում:
Ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:
Ընտանիքն այժմ ունի օգնության կարիք, եթե ցանկանում եք օգնել ընտանիքին կարող եք գրել Azat TV-ի ֆեյսբուքի էջին:

