Պոետ Գևորգ Էմինը նաև Չարենցավան քաղաքի հիմնադիրներից է: Որպես հիդրոինժեներ՝ 1948 թվականին նա մասնակցել է Լուսավան՝ այժմ Չարենցավան քաղաքի հիմնադրմանը:
Չարենցավան համայնքի բնակիչ, Էմինների ընտանիքի բարեկամ Համլետ Կոնջորյանի առաջարկությամբ և համայնքի ավագանու 2019թ-ի մարտի 15-ի որոշմամբ քաղաքի 6-րդ թաղամասի 4-րդ փողոցը պաշտոնապես անվանակոչվեց Գևորգ Էմինի անունով:
Չարենցավանի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ տոնական օրը չարենցավանցիների հետ կիսում էին Գևորգ Էմինի որդին՝ Արտաշես Էմինը, թոռը՝ Գևորգ Էմին-Տերյանն իր կնոջ ու որդու՝ Վահան Էմին-Տերյանի հետ:
Փողոցի անվանակոչության արարողությունից հետո Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում տեղի է ունեցել տոնական համերգ:
Այս մասին տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքից։