Չարլթոնի երկրպագուն գոլը տոնելիս պատահմամբ ոտքով հարվածել է ֆուտբոլիստի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամենադիտվածներ

Անգլիայի երրորդ դիվիզիոնի` «Չարլթոն»-«Ակրինգթոն» խաղի վերջնամասում զավշետալի միջադեպ է տեղի ունեցել:

«Չալթոնը» խաղի 93-րդ րոպեին հեղինակել է հաղթական գնդակը. Կառլեն Էյհերն-Գրանտն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը: Ֆուտբոլիստները շտապել են գոլը տոնել անկյունայինի դրոշակի մոտ:

«Չարլթոնի» մոտ 10 երկրպագու նետվել է խաղադաշտ, իսկ նրանցից մեկն այնքան բուռն է տոնել գոլն ու վազել դեպի ֆուտբոլիստները, որը ընկել է ու պատահմամբ ոտքով հարվածել կիսապաշտպան Քրիստիան Բելիկի աճուկին:

Բարեբախտաբար, Բելիկի հետ ամեն ինչ կարգին է. նա վնասվածք չի ստացել:

Նշենք` լեհ կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալին», նա վարձակալության հիմունքներով է հանդես գալիս «Չարլթոնում»:

«Չարլթոնը» երրրոդ դիվիզիոնի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ «Ակրինգթոնը»` 14:

Գրում է armsport.am-ը։

https://www.youtube.com/watch?v=bkE9AmQZcik


Ամենաթարմ