fbpx
Աշխարհ

Թալիբները ճաշկերույթ են կազմակերպել օտարերկրյա դիվանագետների համար

Աֆղանստանի իշխանությունը զավթած «Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցիչները ընդունելություն և ճաշկերույթ են կազմակերպել երկրում գործող օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների համար։

Այս մասին Twitter-ում հայտնել է թալիբների պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը։

Նշվում է, որ հանդիպմանը ներկա են եղել նաև Ռուսաստանի ու Ուզբեկստանի դեսպանները։ Ճաշկերույթին մասնակցել են նաև «Թալիբանի» ներկայացուցիչներ։

Ըստ աղբյուրի՝ Աֆղանստանի ժամանակավոր ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել դիվանագիտական ներկայացուցիչներին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ