Քաթարի «Ալ-Սադի» գխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը կարող է գլխավորել իր նախկին ակումբը «Բարսելոնան», Էռնեստո Վալվերդեի հրաժարական տալու դեպքում։ Նա համարվում է Կատալոնական ակումբի գլխավոր մարզչի գլխավոր թեկնածուններից մեկը։
39-ամյա մասնագետը եթե նշանակվի «Բարսայի» գլխավոր մարզչի պաշտոնում, մտադիր է հրավիրել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգին։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Ավելի վաղ տեղեկություններ կար, որ Ստերլինգը հետաքրքված է «Բարսելոնայով»։
Անցյալ տարի «քաղաքացիները» երկարաձգել էին պայմանագիրը Ստերլինգի հետ մինչև 2023 թվականը ՝ շաբաթական 300 հազար ֆունտ աշխատավարձով: