Ինչու՞ է Չավին փոխարինել Պիկեին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ (1:1) ոչ-ոքիից հետո նշել է, թե որն է եղել պատճառը, որ նա առաջին խաղակեսում փոխարինել է պաշտպան Ժերար Պիկեին՝ խաղադաշտ դուրս հանելով Կլեման Լանգլեն:

«Որոշ ժամանակ նա փորձում էր դիմանալ մկանների ահագնացող ցավին, բայց հետո որոշեց, որ այսօր դա կարող է խնդիրներ ստեղծել, և խնդրեց փոխարինել նրան», – Չավիի խոսքն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

 

Ամենաթարմ