fbpx
Սպորտ

Պիկեին նկատել են նոր ընկերուհու հետ

Ֆուտբոլիստ Ժերար Պիկեն հանրության առաջ է հայտնվել նոր ընկերուհու հետ, հայտնում է El Periódico de Catalunya-ն։

Աղբյուրի փոխանցմամբ, Պիկեի ընկերուհին 23-ամյա Կլարա Չիա Մարտին է, որն աշխատում է Պիկեի Kosmos ներդրումային ընկերությունում՝ հասարակայնության հետ կապերի բաժնում։ Զույգին նկատել են իսպանացի երգիչ Դանի Մարտինի համերգին։ Հաղորդվում է, որ հենց Կլարայի հետ է Պիկեն դավաճանել Շակիրային։

Պիկեն ու Շակիրան 2011 թվականից միասին էին, թեև այդպես էլ չեն օրինականացրել իրենց հարաբերությունները։ Զույգը երկու տղա ունի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ