Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի ու Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հետ։
Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Չավուշօղլուն իր գործընկերների հետ քննարկել է ռուս-ուկրաինական լարվածությունն ու հետագա զարգացումները։
Նա ևս մեկ անգամ հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է կազմակերպել Պուտին-Էրդողան-Զելենսկի եռակողմ հանդիպումը։