Իտալական «Ռոմայի» կազմը կհամալրվի այսօր։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ օգոստոսի 15-ին Հռոմ է ժամանելու Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Թեմի Աբրահամը։
Ըստ աղբյուրի՝ 23-ամյա հարձակվողը «Ռոմայի» հետ կկնքի 5 տարվա օայմանագիր՝ տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձով։
Տրանսֆերի արժեքը կազմել է 40 միլիոն եվրո։
Լոնդոնյան ակումբը կկարողանան Աբրահամին հետ գնել 80 միլիոն եվրոյով՝ մինչև 2023 թվականը։