«Չելսին» պատրաստվում է հաջորդ ամռանը ձեռք բերել Մաթիաս Վեսինոյին՝ «Ինտեր»-ի կիսապաշտպանին: Այս մասին հաղորդում է Express-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան թիմը ,տադիր է վճարել այն գումարը, որը միլանյան ակումբը ցանկանում է ստանալ խաղացողի համար՝ 23 միլիոն ֆունտ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ շուտով «Չելսի-ին է միանալու «Այաքս»-ի կիսապաշտպան Հակիմ Զիեշը: Ֆուտբոլիստը ամռանը կտեղափոխվի լոնդոնյան ակումբ: