Լոնդոնի «Չելսին» պաշտոնապես հայտարարել է բրազիլացի 19-ամյա հարձակվող Անջելո Գաբրիելի՝ Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» տեղափոխության մասին։
Transfermarkt-ի ներկայացված տեղեկատվության համաձայն՝ սաուդյան ակումբը հարձակվողի տրանսֆերի համար վճարել է 23 մլն եվրո։
«Չելսին» Անջելոյի տրանսֆերը ձեռք բերեց 2023 թվականի ամռանը բրազիլական «Սանթոսից», որից հետո նրան վարձավճարով տրամադրեց ֆրանսիական «Ստրասբուրգին»։
Ֆրանսիայում անցկացրած մրցաշրջանի ընթացքում հարձակվողը անցկացրել է 25 հանդիպում, որոնցում դարձել է չորս գոլային փոխանցման հեղինակ։ Անջելոն ոչ մի պաշտոնական հանդիպում չի անցկացրել լոնդոնյան ակումբի կազմում։