Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստների և թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի միջև տարաձայնություններ են սկսվել:
«Թոշակառուների» խաղացողներին դուր չի գալիս այն փաստը, որը Սարին մարզումներ է անցկացնում նաև խաղային օրերին: Սարիին այս ամենի մասին մի քանի անգամ հայտնել են, սակայն մարզիչն իր տեսակետը չի փոխել և մարզում է նշանակել չորեքշաբթի` «Բորնմութի» հետ խաղի առավոտյան:
Այդ օրը լոնդոնցիները պարտվեցին մրցակցին 0:4 հաշվով:
«Բորնմութը» հանդիպումից առաջ հանգիստ հնարավորություն է ունեցել, ի տարբերություն «Չելսիի», որն այդ ընթացքում երկու հանդիպում է անցկացրել` Անգլիայի Գավաթում և Անգլիայի լիգայի Գավաթում: Չնայած այս ամենին, Սարին, միևնույնն է, հանդիպման մեկնարկից առաջ` առավոտյան, մարզում էր անցկացրել:
Հաղորդում է armsport.am-ը։